Կշարունակի արդյո՞ք նախագահ Բայդենը իր ընտրապայքարը. քննարկում են վերլուծաբանները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Նախագահ Ջո Բայդենը առերեսվում է ֆիզիկական և քաղաքական մեկուսացման հետ. նրա մոտ ախտորոշվել է COVID նախընտրական արշավի կարևոր պահին: Աստիճանաբար ավելի ու ավելի շատ դեմոկրատներ կոչ են անում նախագահին դուրս գալ ընտրապայքարից

Հանրապետականներն այս շաբաթ ընթացող ազգային համագումարի ժամանակ միասնություն և աջակցություն են ցուցաբերում իրենց նախագահի թեկնածուին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

Նախագահ Ջո Բայդենի համար թե քաղաքականապեա և թե ֆիզիկապես դժվար օրեր են: Նա մեկուսացված է Դելավերում գտնվող իր տանը, երբ նրա մոտ ածտորոշվեց COVID:

Հիվանդության ֆոնին, ավելի ոիւ ավելի շատ ազդեցիկ դեմոկրատներ կոչ են անում նախագահին դուրս գալ ընտրապայքարից: Վերլուծաբաններն ասում են, որ դա զգալի հարված է հասցրել նախագահին:

«Դեմոկրատները նույնիսկ չեն կարող հասկանել, արդյոք Բայդենը ունի լուրջ խնդիրներ, թե ոչ։ Իսկ եթե ունի, ապա ինչպես նրան դուրս բերել ընտրարշավից: Իսկ եթե նրան դուրս բերեն ընտրարշավից, ով եւ ինչպես փոխարինելու նրան։ Այժմ դա ֆունդամենտալ հարց է: Մինչդեռ հանրապետականները հավաքվել են, մեծ համագումար են անցկացրել։ Իսկ Դոնալդ Թրամփը, մասամբ նաև մահափորձի պատճառով, հավանաբար, ավելի շատ հանրային աջակցություն ունի, քան երբևէ»,- ասել է Վիրջինիայի համալսարանի քաղաքագետ Լարի Սաբատոն:

Your browser doesn’t support HTML5

Դեմոկրատների շրջանում շարունակում են հնչել Բայդենին ուղղված կոչեր ընտրապայքարից դուրս գալու մասին

Հաղորդվում է, որ նախագահը մասնավոր կերպով լսում է մտահոգությունները: Հրապարակայնորեն նա դիմադրում է ընտրապայքարից դուրս գալու կոչերին։

«Ես ցույց տվեցի, որ գիտեմ, թե ինչպես կարելի է անել ամեն ինչ երկրի համար, չնայած այն բանի, որ նրանք ասում են, որ մենք չենք կարող դա անել: Բայց ավելին է պետք անել, և ես չեմ ցանկանում նահանջել դրանից»,- ասում է ԱՄՆ նախագահ Բայդենը:

Ըստ AP-NORC-ի հարցման՝ դեմոկրատների 65 տոկոսի կարծիքով՝ Բայդենը պետք է դուրս գա քարոզարշավից:

«Սխալ է, հիմնվելով հարցումների վրա, որոնք անընդհատ փոխվում են, պնդել, թե ով է հաղթելու և ով է պարտվելու: Եվ որ դուք պետք է ստիպեք թեկնածուներին դուրս գալ միայն այն պատճառով, որ կարծում եք, որ նրանք չեն կարող հաղթել»,- ասում է Ամերիկյան համալսարանի պատմաբան Ալան Լիխտմանը:

Նախագահական պատմաբան Ալան Լիխտմանի «Սպիտակ տան բանալիներ» համակարգը 1984 թվականից ի վեր ճշգրիտ կանխատեսել է ԱՄՆ ընտրությունների բոլոր արդյունքները, բացառությամբ մեկի: Նա ասում է, որ դեմոկրատները պետք է մնան Բայդենի հետ:

Լիխտմանի համակարգն անտեսում է հարցումները, ներառյալ այն, որ ամերիկացիների 70%-ն ասում է, որ վստահ չէ, որ Բայդենը նախագահ լինելու մտավոր կարողություններ ունի: Թրամփի պարագայում այդ թիվը 51% է:

Այսպիսով, եթե Բայդենը համաձայնվի դուրս գալ ընտրապայքարից, ամենահավանական սցենարը կլինի նրա կողմից այլընտրանքային թեկնածուի աջակցությունը:

Փոխնախագահ Քամալա Հարիսն առնվազն ֆինանսական առումով տրամաբանական ընտրություն կլիներ, քանի որ հանդիսանալով Բայդենի թիմի անդամ՝ Հարիսը հանդիսանա Բայդենի քաղաքական կապիտալի ժառանգորդ: