Մատչելի հղումներ

Մահափորձից հետո Դոնալդ Թրամփհ հանդես է եկել հանրության առջև


Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակավ հանդես եկավ ԱՄՆ Հանրապետական կուսակցության համերկրային համագումարում
Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակավ հանդես եկավ ԱՄՆ Հանրապետական կուսակցության համերկրային համագումարում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան՝ հանրապետականների համերկրային համագումարի ժամանակ հանդես է եկել հանրության առջև՝ իր դեմ մահափորձից ընդամենը երկու օր անց։

Իր դեմ մահափորձից հետո Դոնալդ Թրամփն առաջին անգամ հրապարակավ հանդես եկավ ԱՄՆ Հանրապետական կուսակցության համերկրային համագումարում:

«Մարտնչե՛լ։ Մարտնչե՛լ։ Մարտնչե՛լ։»

Հայտնի է, որ Թրամփին այլևս միացել է Օհայոյից ընտրված սենատոր Ջեյ Դի Վենսը՝ որպես ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու։ Շատերի կարծիքով, սա էր այս տարվա քաղաքական ամենից մեծ գաղտնիքը, թե ով է ընկերացելու Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տան համար պայքարում:

Սպասվում է, որ 39-ամյա Ջեյմս Դևիդ Վենսը երիտասարդական ավյուն է փոխանցելու ամերիկյան նախագահական մրցապայքարին, ուր թեկնածուներից մեկը՝ նախագահ Ջո Բայդենը 81 տարեկան է, իսկ Թրամփը՝ 78։

Վենսը, ով լայն հանրությանը հայտնի դարձավ իր «Հիլբիլիի էլեգիա» հուշագրությամբ, ուր ներկայացված է ապագա սենատորի աղքատ ու ծանր մանկությունը, նախկին ծովային հետևակային է, պահպանողական հայացքների տեր և․․․ հասցրել է Թրամփին անվանել է «Ամերիկայի Հիտլեր»:

Օհայոյից ընտրված սենատոր Ջեյ Դի Վենսը Թրամփի՝ փոխնախագահի թեկնածուն է
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Նախագահ Բայդենը երկուշաբթի Վենսին կոչեց «Թրամփի կլոն»:

Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի հանրապետականների ընտրված թեկնածուի մասին հայտարարությունը հնչեց կուսակցության համագումարի առաջին օրը՝ ողջ երկրից եկած 2400 կուսակցական պատվիրակների առջև, որոնց մեծամասնությունը քվեարկել էր հենց Դոնալդ Թրամփի օգտին:

Սակայն Թրամփի թիմի համար ամեն ինչ հարթ չէ․ համագումարի անցկացման վայրից մի քանի թաղամաս այն կողմ ցուցարարներն էին, որոնք բողոքում էին հանրապետականների քաղաքականության և Դոնալդ Թրամփի դեմ:

«Կարևոր է հիշեցնել մարդկանց, որ ունենք [ԱՄՆ նախագահի] երկու թեկնածու, և թեկնածուներից մեկի դեմ առաջադրվել է 34 քրեական մեղադրանք»,- ասում է Միլուոկիի բնակիչ Ջոն Միլլերը:

Սակայն դիտորդների կարծիքով, Վենսի ընտրությունը և մահափորձից հետո Թրամփի վերադարձը, կարծես, նոր ուժ է տվել ԱՄՆ նախկին նախագահի թիմին:

«Խնդիրը անցյալը չէ, այլ վերաբերում է ապագային և ինչպես ենք մենք առաջ շարժվում որպես երկիր, և հարցը այն խնդիրներն են, որոնք ազդում են ամերիկացի ժողովրդի վրա»,- ասում է հանրապետական կոնգրեսական Մայքլ Լոլերը:

Հանրապետական պատվիրակների խոսքով, երկրում միասնության կարիք կա, և կուսակցական համագումարը դեռ չավարտված նրանք կարող են համախբվել Թրամփի և Վենսի շուրջ:

XS
SM
MD
LG