Մատչելի հղումներ

Մերձբալթյան երկրները կանջատվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի էներգետիկ համակարգից 2025 թվականի փետրվարին


Լատվիան, Լիտվան և Էստոնիան
Լատվիան, Լիտվան և Էստոնիան

Լատվիան, Լիտվան և Էստոնիան Լեհաստանի միջոցով կմիանան եվրոպական համակարգին

Մերձբալթյան երկրները երեքշաբթի օրը հայտնել են, որ Ռուսաստանին և Բելառուսին ծանուցել են էլեկտրացանցից անջատվելու իրենց որոշման մասին: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում կատարեց Ուկրաինա, նրանք դադարեցին գնել ռուսական նավթ ու գազ:

Ռիգայի, Վիլնյուսի և Տալլինի ներկայիս քայլը նշանավորում է Մոսկվայից նրանց էներգետիկ անկախության ձեռքբերումը:

«Մենք կխզենք վերջին էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ», - ասել է Լիտվայի «Լիտգրիդ» պետական էլեկտրացանցային օպերատոր Ռոկաս Մասիուլիսը: «Վեց ամսից մենք ոչ միայն կանջատվենք ռուսական և բելառուսական էլեկտրացանցերից, այլև կապամոնտաժենք մնացած էլեկտրահաղորդման գծերը»։

Նման որոշման մասին հայտարարել են լատվիական AST օպերատորի և էստոնական Elering ընկերության ներկայացուցիչները։

Մերձբալթյան երկրները փետրվարի 7-ին կանջատվեն ռուսական էլեկտրացանցից և երկու օր անց կմիանան եվրոպական ցանցին։

2018 թվականին նրանք որոշել են ինտեգրել իրենց էլեկտրացանցերը մայրցամաքային եվրոպական համակարգի հետ՝ ստանալով ֆինանսավորում ԵՄ-ից։ Մերձբալթյան երկրները Լեհաստանի միջոցով մուտք կստանան ԵՄ էներգետիկ համակարգ։

XS
SM
MD
LG