Միջազգային հանրությունը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ։

Օլաֆ Շոլցը, Քիր Սթարմերը, Ջասթին Թրյուդոն, Ֆումիո Կիսիդան, Վոլոդիմիր Զելենսկին, Ջորջիա Մելոնին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Յենս Ստոլտենբերգը և շատ ուրիշներ հայտարարություններ են արել ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձի վերաբերյալ։

Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ։ Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Ամերիկայում նման բռնության տեղ չկա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» հարձակումից, Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում և ասել, որ «քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում»։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ «բռնությունը իռացիոնալ է և անմարդկային»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կատարվածն անվանել է սպառնալիք ժողովրդավարությանը:

«Հարձակումը... նողկալի է: Մաղթում եմ նրան (Թրամփին) շուտափույթ ապաքինում։ Իմ մտքերը նաև այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են հարձակումից։ Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը», - ասվում է Շոլցի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «քաղաքական բռնությունը ցանկացած ձևով տեղ չունի մեր հասարակության մեջ»:

«Անհնար է գերագնահատել, որ քաղաքական բռնությունը չի հանդուրժվելու», - ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ քաղաքական բռնությունը անհանդուրժելի է։ «Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառմանը ներկաների և բոլոր ամերիկացիների հետ են»,- ասել է նա:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան միջազգային հանրությանը կոչ է արել «խստորեն ընդդիմանալ ցանկացած բռնության, որը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջադեպն անվանել է «ողբերգություն մեր ժողովրդավարությունների համար»։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջազգային հանրությանը կոչ է արել «վերականգնել քաղաքականության արժանապատվությունն ու պատիվը՝ ընդդեմ ատելության և բռնության բոլոր ձևերի և ի բարօրություն մեր ժողովրդավարությունների»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել արդյունավետ հետաքննության՝ «ստվեր չգցելու ԱՄՆ ընտրությունների և համաշխարհային կայունության վրա»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ «բռնությունն արդարացում չունի և տեղ չունի աշխարհում ոչ մի տեղ»։

Հարձակումը դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձից։ Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում, և իմ մտքերը տուժածների հետ են», - գրել է նա X հարթակում՝ հավելելով. «Դատապարտում եմ այս հարձակումը: Քաղաքական բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական երկրներում: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասին են՝ պաշտպանելու մեր ազատություններն ու արժեքները»։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով վերջերս այցելել էր Թրամփին Ֆլորիդայում գտնվող իր տանը, նշել է, որ իր մտքերն ու աղոթքները կապված են ԱՄՆ նախկին նախագահի հետ:

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը խստորեն դատապարտե է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա X հարթակում գրել է.

«Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Նիոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին X հարթակում գրել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի դեմ քաղաքական բռնության ակտը»:

Իսկ Ռուսասատնում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
«Մենք չենք հավատում, որ Թրամփին վերացնելու և սպանելու փորձը կազմակերպվել է ներկայիս իշխանությունների կողմից, բայց մթնոլորտը, որը [Բայդենի] վարչակազմը ստեղծել է իր քաղաքական կռիվների միջոցով, այն մթնոլորտը, որը շրջապատում է թեկնածու Թրամփին, հրահրել է այն, ինչ այժմ բախվում է Ամերիկային», - ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը:

Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր «կարեկցանքն» է հայտնել Թրամփին, իսկ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Պեկինը «ուշադրությամբ հետևում է» միջադեպին:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ խորապես անհանգստացած է իր «ընկերոջ վրա կատարված հարձակումից»։

«Բռնությունը տեղ չունի քաղաքականության և ժողովրդավարության մեջ»,- ասել է Մոդին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը և իր կինը՝ Սառան, «ցնցված են նախագահ Թրամփի վրա ակնհայտ հարձակումից»։

«Մենք աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար»,- ասել է Նեթանյահուն։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրաձգությունը որակել է որպես «դավաճանական միջադեպ»:

Սիսին ԱՄՆ-ին մաղթել է «նախընտրական արշավը շարունակել խաղաղ և առողջ մթնոլորտում՝ զերծ ահաբեկչության, բռնության կամ ատելության որևէ դրսևորումներից»։