Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Դրա մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակման պահին դեռևս չէր տրամադրել որևէ տեղեկատվություն հեռախոսազրույցի մասին:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում «զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:» Բացի այդ, կողմերն անդրադարձել են «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ: