2021 թվականին ԱՄՆ Կոնգրեսի դեմ Թրամփի աջակիցների գրոհը սկսել է լրջորեն քննարկվել նախընտրական այս արշավում

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքը

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը հարձակման ենթարկվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից։ Թրամփը, հիշեցնենք, վիճարկում էր իր պարտությունը 2020 թվականի նախագահական ընտրություններում։

ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը ակնհայտորեն ձգտում է հօգուտ իրեն օգտագործել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիոտոլիում տեղի ունեցած բռնությունները։ Իր նախընտրական հավաքներից մեկը սկսել է ԱՄՆ Կոնգրեսի շենքը գրոհած անձանց նվիրված երգով:

«Լսե՞լ եք պատանդների երգը։ Նրանք հունվարի 6-ի պատանդներն են»,- հայտարարել է Թրամփը:

Բազմությունը դրական էր արձագանքում, երբ Թրամփը բռնությունների հետևում կանգնածներին անվանում էր հայրենասերներ և պատանդներ, ոչ թե՝ հանցագործներ:

«Ջո Բայդենի օրոք ամերիկացի հայրենասերները ձերբակալվում են և անասունների պես գերության մեջ պահվում»,- շարունակել է ԱՄՆ նախկին նախագահը։

Your browser doesn’t support HTML5

2021 թվականին ԱՄՆ Կոնգրեսի դեմ Թրամփի աջակիցների գրոհը սկսել է լրջորեն քննարկվել նախընտրական այս արշավում

«Հունվարի 6-ի բանտային երգչախմբի» հետ ձայնագրած երգում Թրամփը հավատարմության երդում է տալիս։

Հաղորդակցության գծով փորձագետ Ջենիֆեր Մերսիեկան ասում է․ «Անհասկանալի է հավատարմության երդում տալ՝ Կապիտոլիումի դեմ գրոհի մեջ մեղադրվողներին աջակցելու համար: Կարծում եմ, քննադատներն այս հարցում իրավացի են։ Իհարկե, Դոնալդ Թրամփի արդարացումն այն է, թե այդ մարդիկ իսկական հայրենասերներ են»։

«Նրանց հետ արդարացիորեն ենք վարվելու, իսկ եթե դա պահանջում է ներում, կներենք»,- հայտատարել է Թրամփը։

Բայդենն իր քարոզարշավում նույնպես սկսել է անդրադառնալ 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցածին, թե այն, ինչ կատարվեց, սպառնալիք էր ԱՄՆ ժողովրդավարությանը։

«Նրանք խոռավարարներ էին, ոչ թե հայրենասերներ։ Նրանք այնտեղ չէին, որ պահպանեն սահմանադրությունը, այլ որպեսզի կործանեն սահմանադրությունը։ Եթե Թրամփը վերընտրվի, ցանկանում է ներում շնորհել նրանց »,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով, Թրամփի հարձակումը ժողովրդավարության նկատմամբ միայն անցյալի մաս չէ․ նախկին նախագահը մտադիր է նույնն անել ապագայում: