Դոնալդ Թրամփը վերադարձել է Արիզոնայում նախագահական նախընտրական արշավին, որտեղ նա ասել է, որ նախագահ Ջո Բայդենը կորցրել է վերահսկողությունը ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վրա:
Թրամփի խոսքով՝ իրավիճակն այնտեղ անկայուն է: Բայդենը գործողություններն այդ հարցում խարխլում են երկրի ինքնիշխանությունն ու սահմանների անվտանգությունը։
ԱՄՆ նախկին նախագահին հարցրել են, թե ինչպես է դադարեցնելու ապօրինի միգրացիան, և նա ասել է, որ գործելու է օտարերկրյա կառավարությունների դեմ, որոնք նպաստում են միգրացիային։
«Եթե Չինաստանը կամ որևէ այլ երկիր իրեն վատ է պահում, մենք կարող ենք շատ խիստ մաքսատուրքեր կիրառել»,-ասել է նա:
Բայդենի վարչակազմն այս ամիս սկսել է արգելափակել ապաստանի հայցերը Մեքսիկայի սահմանին, երբ անօրինական սահմանահատման համար ձերբակալությունները գերազանցում են օրական 2500-ը:
Բայդենն ասում է, որ ներգաղթի անհրաժեշտ բարեփոխումները չպետք է ուղեկցվեն այն բորբոքված արտահայտություններով, որոնք Թրամփը ուղղում է միգրանտների հասցեին:
«Մինչ մենք պայքարում ենք ներգաղթի համապարփակ բարեփոխումների համար, նա ներգաղթյալներին անվանում է բռնաբարողներ և մարդասպաններ: Նա ասում է, որ նրանք մարդիկ չեն: Նա ասում է, որ ներգաղթյալները, մեջբերում եմ, «թունավորում են մեր երկրի արյունը»: Մենք ուզում ենք երկիր բոլորիս համար»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ Թրամփի հակամիգրացիոն հռետորաբանությունը չի համապատասխանում ամերիկյան հիմնադիր սկզբունքներին:
Անցած շաբաթ Թրամփի հանրահավաքները նրա առաջինն էին այն բանից հետո, երբ նա մեղադրվեց հաշվապահական փաստաթղթեր կեղծելու համար, որոնք նա կատարել էր 2016 թվականի ընտրություններից առաջ:
Նա Նևադայում հանրահավաքի ժամանակ ասել է, որ իր դատավարությունը արդյունք էր այն բանի, որ Բայդենը ձախողել է սահմանին:
«Սա աշխարհի պատմության ամենավատ սահմանն է։ Ոչ մի երկիր նման սահման չունի։ Եվ աշխարհի ոչ մի երկիր չունի նման զենք, որով նրանք ընկնում են քաղաքական թեկնածուների հետևից, ինչպիսին մենք ունենք»,-ասել է նա։
Associated Press-ի մարտին անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընտրողների վերաբերմունքը փոխվում է ներգաղթի վերաբերյալ, ընդ որում ամերիկացիների գրեթե մեկ երրորդն այժմ ասում է, թե մեծ ռիսկ է, որ ներգաղթյալները հանցագործություններ կատարեն: