Փենսիլվանիան քաղաքականապես զգալի չափով բաժանված նահանգ է. դժվար է կանխատեսել, թե ինչպես այն կկքվեարկի գալիք ընտրություններում:
«Մենք քվեարկեցինք Դոնալդ Թրամփի օգտին 2016 թվականին, այնոհետև 2020 թվականին՝ Ջո Բայդենի: Երկու անգամ էլ 40-80,000 ձայնի տարբերություն էր գրանցվել միլիոնավոր մարդկանց այս նահանգում: Այսպիսով, նահանգում ձայները բաժանված են»,- ասում է Թեմփլ համալսարանի քաղաքագետ Մայքլ Սենսեսը:
Քաղաքագետ Մայքլ Սենսեսն ասում է, որ Փենսիլվանիայի ընտրողների հիմնական մտահոգությունն այս ընտրություններում տնտեսությունն է ու ներգաղթը:
Your browser doesn’t support HTML5
«Բայդենի կողմնակիցների շրջանում շատ են խոսակցությունները, որոնք փորձում են ընդգծել տնտեսության դրական կողմերը: Թվում է, որ դա դեռևս չի ստացել հանրային հնչեղություն: Այսպիսով, նրանք դեռ շատ մտահոգված են տնտեսությամբ: Մարդիկ մտահոգված են ներգաղթով և հարավային սահմանին իրավիճակով, թեև Փենսիլվանիան ոչ մի տեղ հարավային սահմանին մոտ չէ»,-գտնում է Սենսեսը։
Թրամփի քարոզարշավը Փենսիլվանիայում քննադատում է Բայդենի սահմանային քաղաքականությունը և մաքուր էներգիայի նախաձեռնությունները:
«Մտածեք, թե ինչի միջով պետք է անցնենք և ինչին համակերպվենք. սահմանի խնդիր, էներգետիկ անկախության բացակայության պարագայում էլեկտրական մեքենաներ: Արդյո՞ք, շատերը կցանկանան էլեկտրական մեքենա գնել իրենց կյանքում»,- ասում է Թրամփը:
Էլեկտրական մեքենաները և չինական ապրանքների ներմուծումը զգայուն խնդիրներ են մի նահանգում, որտեղ ընտրողները քաղաքականապես ակտիվ են և կազմակերպված:
Նախագահ Բայդենն այս ամիս քառապատկել է չինական էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը՝ ասելով, որ անբարեխիղճ մրցակցությունը վնասում է ամերիկացի աշխատողներին:
Ես վճռական եմ տրամադրված, որ էլեկտրական մեքենաների ապագան Ամերիկայում է, ասել է Բայդենը:
Թրամփը Փենսիլվանիայի զենքի սեփականատերերին հայտնել է, որ Բայդենը այն գործիչը չէ, որ կարող լինի ծառայել նախագահի պաշտոնում ևս չորս տարի:
«Ջո Բայդենը մեր երկրի պատմության ամենավատ, ամենաանգործունակ և ամենակոռումպացված նախագահն է»,- ասել է Թրամփը:
Բայդենը Փենսիլվանիայի Սկրանթոն քաղաքից է և քարոզարշավ է իրականացնում՝ ընդգծելով իր հասարակ ծագոմնաբանոթյունը: Խոսելով Թրամփ մասիին՝ նա ներկայացնոււմ է Թրամփին որպես մեկը, ով իր կարծիքի համաձայն, «խոնարհվում է միլիարդատերերի առջև»:
«Մենք բոլորս հանդիպել ենք նման մարդկանց: Ամերիկայի իմ տեսլականը հույսի և հնարավորությունների տեսլականն է: Իմ հայացքը Սկրանթոնից է, ձեզ նման բանվոր դասակարգի ամերիկացիների նման»,- ասել է Բայդենը։
Բայդենի թեկնածուն և փոխնախագահ Քամալա Հարիսն այս շաբաթ քարոզարշավ է անցկացրել Փենսիլվանիայում. սա նրա այս տարվա չորրորդ այցը:
«Մենք հավատում ենք Ամերիկայի խոստմանը, ազատության, արդարության, հնարավորությունների և արդարության խոստմանը, ոչ միայն ոմանց, այլ բոլորի համար»,- ասել է Հարիսը:
Նա ասել է, որ Փենսիլվանիայի ընտրողները չպետք է մոլորության մեջ ընկնեն Թրամփի և նրա դաշնակիցների կողմից:
«Այս պահին ծայրահեղականները փորձում են պառակտել մեր ազգը։ Եվ մենք դա տեսնում ենք, քանի որ նրանք խրախուսում են այլատյացություն և ատելություն»,- նշել է Հարիսը:
Այս ամիս The Philadelphia Inquirer-ի կողմից անցկացված քաղաքական հարցումը ցույց է տալիս, որ Բայդենն ու Թրամփը ունեն հավասար դիրքեր Փենսիլվանիայում, և Բայդենին ավելի ցածր աջակցություն ունի երիտասարդների ևոչ սպիտակամորթ ընտրողների շրջանում՝ համեմատած չորս տարի առաջ: Այդ երկու խմբերն էլ կարևոր դեր են խաղացել 2020 թվականի ընտրություններում Բայդենի Փենսիլվանիա նահանգում հաղթանակի համար: