Պաշտոնական հայտարարությունը առայժմ չի հաստատվել անկախ կողմից:
Ռուսական լրատվամիջոցները մեջբերում են Դաշնային բանտային ծառայության պաշտոնյաներին, որոնք ասում են, որ Նավալնին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի հակառակորդը, մահացել է ուրբաթ, զբոսանքի ժամանակ հիվանդանալուց հետո: Նրանք ասում են, որ կանչել են բուժաշխատողներին, սակայն չեն կարողացել Նավալնիին վերակենդանացնել:
Պաշտոնյաները նշում են, որ հետաքննություն է սկսվել՝ պարզելու ընդդիմության առաջնորդի մահվան պատճառը։
Նավալնին 19 տարվա պատիժ էր կրում ծայրահեղականության մեղադրանքով։ Նա Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի իր նախկին բանտից տեղափոխվել էր Խարպ քաղաքի խիստ ռեժիմի գաղութ, որը գտնվում է Յամալո-Նենեց շրջանում՝ Մոսկվայից մոտ 1900 կիլոմետր հյուսիս-արևելք: