2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխը, որը հավատում էր նրա հռետորաբանությանը, թե 2020 թվականի նոյեմբերի ընտրությունները «գողացվել են», ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիում, որպեսզի թույլ չտան օրենսդիրներին հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:
Գերագույն դատարան հասած գործի հիմքում նախագահական ընտրություններին Թրամփի մասնակցության իրավասությունն է: Դատարանը պիտի որոշի, թե արդյոք հանրապետական թեկնածուն պիտի դուրս թողնվի Կոլորադո նահանգի քվեաթերթիկներից, հունվարի 6 ի իրադարձություններում իր ունեցած դերակատարության պատճառով:
«Դոնալդ Թրամփը հրահրեց այդ ապստամբությունը»,- ասում է Ֆրենսիս Քինգ Քերի իրավունքի դպրոցից Մարկ Գրաբերը:
Սահմանադրական իրավունքի առաջատար մասնագետ Մարկ Գրաբերրը թրամփի դեմ հարուցված գործին սատարող գիտնականների խմբից է:
«Նրան ասացին, որ ամբոխի մեջ զենքով մարդիկ կան, ովքեր մտադիր էին ներխուժել Կոնգրես: Նա պատասխանեց՝ ասելով. «Երբ խարդախություն է լինում, սովորական միջոցներից չես օգտվում։ Դու կռվում ես»: Խելամիտ մարդը կարող է ասել, հաշվի առնելով Թրամփի պահվածքը, նա մտադիր էր ապստամբություն ոգեշնչել և մասնակցել դրան»,- հավելում է Գրաբերը:
Your browser doesn’t support HTML5
Գործը հիմնված է սահմանադրության 14-րդ ուղղման վրա, 1866 թվականին Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 11 հարավային նահանգների պաշտոնական ներկայցուցիչներին իշխանութան վերադառնալուց զրկելու նպատակով: Վերջիններս անջատվել էին Միացյալ Նահանգներից՝ ստրկության ինստիտուտը պաշտպանելու համար:
Ուղղման 3 հատվածը պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում է այն անձին, ով երդվել է աջակցել Սահմանադրությանը, ապա «ապստամբության փորձ կատարել»։
Թրամփն ասում է, որ գործը քաղաքական հակառակորդի դեմ Բայդենի «վհուկների որսի» մասն է, մեղադրանք, որը վարչակազմը հերքում է:
Թրամփի փաստաբանները պնդում են, որ հունվարի 6-ը ապստամբություն չէր, որ Թրամփը միայն կիրառում էր խոսքի ազատության իր իրավունքները։ Նրանք պնդում են, որ այս մեղադրանքը չի տարածվում նախագահների վրա և չի կարող օգտագործվել Թրամփին ընտությունների մասնակցությունից զրկելու համար: Այդպես է կարծում նաև Հարվարդի իրավագիտության պրոֆեսոր Ալան Դերշովիցը, ով նախկինում պաշտպանել է Թրամփին:
«Կոնգրեսի գործողությունների բացակայության դեպքում չեմ հավատում, որ 14-րդ ուղղումը հաստատվում է: Հակառակ դեպքում, ինչպես կարող է գործել 14-րդ փոփոխության 5-րդ հոդվածը, որը բացահայտորեն Կոնգրեսին տալիս է այսպիսի որոշումներ ընդունելու լիազորություն»,- ասում է նա:
Գերագույն դատարանի ինը դատավորներից վեցը նշանակվել են հանրապետական նախագահների կողմից, երեքը՝ Թրամփի կողմից: Դատավորներին կներկայացվեն 25 առաջատար պատմաբանների այդ թվում՝ Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պատմության պրոֆեսոր Ալան Լիչտմանի բերած պատմական փաստեր:
«Նրանց համար շատ դժվար կլինի հակասել պատմական ապացույցներին, որոնք մենք ներկայացրել ենք մեր համառոտագրում, դրանք փաստում են, որ Թրամփը երորդ կետի համաձայն մեղավոր է անկախ Կոնգրեսի ձեռնարկած հավելյան քայլերի»,- ասում է Լիչտմանը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով որոշման ազդեցության քաղաքական կարևորությունը, Գերագույն դատարանը կարող է հրաժարվել վերջնական որոշում կայացնելուց և այն թողնել Կոնգրեսին:
Առաջիկա ամիսներին դատարանը, հավանաբար, կքննարկի նաև Թրամփի անձեռնմխելիության պահանջը ընտրություններին միջամտելու առանձին դաշնային գործով, որը մերժվել էր Դաշնային վերաքննիչ դատարանի կողմից երեքշաբթի օրը: