ՆԱՏՕ-ն սկսում է Սառը պատերազմից ի վեր իր ամենամեծ զորավարժությունները, որոնք կփորձարկեն, թե ամերիկյան զորքերը ինչպես կարող են աջակցել եվրոպացի դաշնակիցներին Ռուսաստանին սահմանակից երկրներում և դաշինքի արևելյան թևում «մերձավոր» թշնամու հետ հակամարտության դեպքում:
Մոտ 90,000 զինծառայող կմասնակցի «Steadfast Defender 2024»-ին, որոնք կտևեն մինչև մայիս, հինգշաբթի օրը հայտարարել է դաշինքի գլխավոր հրամանատար Քրիս Կավոլին:
Your browser doesn’t support HTML5
Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 50 նավ՝ ավիակիրներից մինչև կործանիչներ, ինչպես նաև ավելի քան 80 կործանիչ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք և առնվազն 1100 մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ և 533 հետևակի մարտական մեքենա։ Զորավարժություններին կմասնակցի նաեւ Շվեդիան, որը հույս ունի մոտ ապագայում միանալ դաշինքին։
Կավոլին ասել է, որ զորավարժությունները փորձարկելու են տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի առաջին պաշտպանական ծրագրերը, որոնք մանրամասնում են, թե դաշինքը ինչպես կպատասխանի Ռուսաստանի հարձակմանը:
ՆԱՏՕ-ի տվյալներով՝ այս մասշտաբի վերջին զորավարժությունները եղել են «Reforger-ը», որոնք տեղի են ունեցել 1988 թվականին՝ 125,000 մասնակիցներով, և «Trident Juncture-ը»՝ 2018 թվականին՝ 50,000 մասնակցով։