Հանրապետական թեկնածուների նախագահական հաջորդ բանավեճը չեղարկվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Նիկի Հեյլին հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին՝ պատճառաբանելով, թե դրանց չի մասնակցում Դոնալդ Թրամփը

«ABC News»-ը չեղարկել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների բանավեճը, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարեց, թե հրաժարվում է մասնակցել, քանի դեռ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է անտեսել այն:

Փաստորեն, Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը միակ թեկնածուն էր, ով հինգշաբթի բեմ էր բարձրանալու՝ մասնակցելու Նյու Հեմփշիրում կայանալիք հեռուստաբանավեճին:

«Այս քարոզարշավի ընթացքում հինգ հիանալի բանավեճեր ենք ունեցել։ Ցավոք, Դոնալդ Թրամփը խուսափեց դրանց մասնակցել։ Նա չի կարող թաքնվել․ հաջորդ բանավեճը, որին ես կմասնակցեմ, կլինի կա՛մ Դոնալդ Թրամփի, կա՛մ Ջո Բայդենի հետ: Անհամբեր սպասում է դրան»,- հայտարարել է Հեյլին:

Նիկի Հեյլիի այս դիրքորոշման մասին հայտնի է դարձել Այովա նահանգում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններից մեկ օր անց, որոնց արդյունքում նախկին դեսպանը երրորդն էր՝ Թրամփից ու ԴեՍանտիսից հետո։