Լեհաստանում ամերիկյան հրթիռային ռազմակայանը կսկսի գործել դեկտեմբերի 15-ին

Ռեձիկովոյում հակահրթիռային պաշտպանության ռազմակայան

Նմանատիպ ռազմակայան արդեն գործում է Ռումինիայում

Լեհաստանի հյուսիսում կառուցված ամերիկյան հրթիռային ռազմակայանը շահագործման կհանձնվի դեկտեմբերի 15-ին, երկուշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավիեցկին։

«Ամերիկյան կողմը հենց նոր տեղեկացրեց մեզ, որ դեկտեմբերի 15-ին, մի քանի օրից, Ռեձիկովոյում հակահրթիռային պաշտպանության վահանը շահագործման կհանձնվի», - ասել է Մորավիեցկին Կալինինգրադից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմակայանի բացման մասին:

Ներկայում Լեհաստանում ավելի քան 10 հազար ամերիկացի զինվորական է տեղակայված։

Ըստ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների, Ռեձիկովոյում հակահրթիռային պաշտպանության համակարգը կառուցվել է կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների սպառնալիքին դիմակայելու համար, որոնք բխում են, մասնավորապես, Մերձավոր Արևելքից:

Այս ռազմակայանը, որի բացման մասին առաջին անգամ հայտարարվել է 2009 թվականին, ներառում է 24 ցամաքային SM-3 հրթիռներ, ինչպես նաև հակաօդային համակարգեր:

Նմանատիպ ամերիկյան ռազմակայան՝ Aegis Ashore-ն արդեն հիմնված է Ռումինիայում։