Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դրական և կառուցողական է որակել Բաքվում ունեցած իր հանդիպումները, X սոցցանցի իր էջում կատարած գրառման մեջ: Ամերիկացի բարձաստիճան դիվանագետը, մասնավորապես, նշել է.
«Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ եմ ունեցել։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի ղեկավարի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Բայրամովին և Միրզոյանին՝ խաղաղ բանակցությունների համար»:
Հիշեցնենք, որ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին այցելել է Բաքու, ուր հանդիպումներ է ունեցել նախագահ Ալիևի ու արտգործնախարար Բայրամովի հետ: