Ուկրաինան և ուկրաինական զինուժը պատրաստվում է ևս մեկ ծանր ձմռան, և այդ ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում վտանգված է Կիևին հատկացվող ամերիկյան օգնության փաթեթի ընդունումը։
«Շաբաթներ շարունակ որոշ հանրապետականներ վտանգավոր փորձեր են կատարել՝ կապել Ուկրաինային ու Արևմուտքում ժողովրդավարությանը աջակցելու մեր պատմական առաքելությունը՝ [ԱՄՆ] սահմանին ավելի կոշտ քաղաքականության իրականացման հետ»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Չակ Շումերը:
Սպիտակ տունը առաջարկում է լրացուցիչ 106 միլիարդ դոլար հատկացնել ազգային անվտանգության ոլորտին, այդ թվում՝ 60 միլիարդ դոլար Ուկրաինային և մոտ 14 միլիարդ դոլար Իսրայելին: Թեև Սենատի հանրապետականների մեծ մասն աջակցում է այդ օգնությանը, սակայն փոխարենը պահանջում են միլիարդավոր դոլարների ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդմանը:
Your browser doesn’t support HTML5
«Զանգահարեցի նախագահին անցած շաբաթ՝ համոզվելու, որ հասկանում է, թե օրինագիծը չի անցնի՝ առանց լուրջ ջանքերի՝ մեր հարավային սահմանում առկա աղետալի իրավիճակը հաղթահարելու համար: Կարծում եմ, իմ ձայնը լսելի էր, քանի որ եղել եմ այս օրինագծի ամենաեռանդուն աջակիցը»,- ասում է Սենատում փոքամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում օգնության փաթեթի ընդունումը միջազգային ճակատում Ուկրաինային անհրաժեշտ երեք առանցքային հաղթանակներից մեկն է, ինչը կարևոր, բայց դժվարին մարտահրավեր է։
Սակայն արձակուրդներին մնացել է ընդամենը մի քանի շաբաթ, և Սպիտակ տունն ահազանգում է, որ Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթի ընդունումը վտանգված է:
«Պարզապես չենք [կարող] հնչեցնել այդ թվերը, ինչ ասել են մեր գործընկերները առաջիկա ամիսների՝ իրենց կարիքների մասին»,- նշում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Միևնույն ժամանակ, բազմաթիվ հանրապետականներ մտահոգություն են հայտնել շարունակվող օգնության առնչությամբ՝ պնդելով, թե այդ գումարն անհրաժեշտ է բազմաթիվ, հրատապ ներքին խնդիրներ լուծեու համար:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանից Քոլին Քլերն ընդգծում է՝ Ուկրաինայի օգնության շուրջ բանավեճը չի կարելի տարանջատել ԱՄՆ ներքաղաքական զարգացումներից:
«Ուկրաինական օգնությունը քննադատողներից ոմանք կասեն, թե, այո՛, Ուկրաինան կարևոր է, բայց մենք ունենք շատ ներքին խնդիրներ՝ աղքատություն, սահմանային խնդիրներ, համերկրյա այլ հարցեր: Եվ ուրեմն, պետք է [մեր] միջոցները ծախսենք դրանց վրա: [Իրականում], կարծում եմ, սա կեղծ օրակարգ է: Մեծ երկիրը կարող է միաժամանակ գործել տարբեր ուղղություններով»,- ասում է Քոլին Քլերը:
Շատերի ուշադրության կենտրոնում է Կիևին ցուցաբերվող հարցի քննարկումն է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, քանի որ այնտեղ մեծամասնությունը հանրապետականներն են, թեև Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը վստահություն է հայտնել է, որ օրինագիծը կանցնի: