Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Գերմանիան ավելի մեծ աջակցություն են խոստանում Ուկրաինային


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին

Ըստ փորձագետների, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարժվում է դեպի ևս մեկ երկար ու դժվարին ձմեռ, որտեղ կողմերից ոչ մեկի հաղթանակ տանող ճանապարհը չի երևում.

Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկու գլխավոր երկրները՝ Միացյալ Նահանգները և Գերմանիան, խոսք են տվել շարունակել աջակցությունն այս շաբաթ, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ իր հիմնական նպատակն է միջազգային օգնություն ապահովել գալիք տարվա համար։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ այդպիսով ԱՄՆ-ը և Գերմանիան կարող են ընկալվել չափազանց սերտ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հետ:

Շաբաթվա սկզբին Կիև կատարած անսպասելի այցից վերադառնալուց հետո, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնկացել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 17-րդ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ նա գովաբանել է խմբավորման հաստատակամ նվիրվածությունը Ուկրաինային որը շարունակում է դիմադրել Ռուսաստանի ներխուժման դեմ՝ ասելով, որ այս մրցապայքարում Պուտինին չի կարող գերազանցել կամ հաղթել իրենց:

Երեքշաբթի օրը Ուկրաինա է այցելել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հայտարարելով Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ևս մեկ մեծ փաթեթի մասին՝ մոտ 1,4 միլիարդ դոլար արժողությամբ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի հայտարարել է, որ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել իր ներխուժումը Ուկրաինա և դուրս բերել զորքերը, որպեսզի վերջապես պատերազմի վերջ տրվի:

Պուտինը չորեքշաբթի մասնակցել է 20-րդ խմբի ղեկավարների վիրտուալ հանդիպմանը՝ ասելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից։ Սակայն արևմտյան առաջնորդներն ու փորձագետները ասում են, որ Պուտինը շահագրգռվածություն չի ցուցաբերել պատերազմը դադարեցնելու բանակցությունների նկատմամբ:

Որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինայի երկու գլխավոր աջակիցները՝ Միացյալ Նահանգները և Գերմանիան, կարող են դիտվել սերտորեն կապված Կիևի փակուղային պատերազմի ջանքերի հետ:

«Ուկրաինայի համար հաղթանակը մոտ չէ. Ռուսաստանը պահպանում է իր տիրապետությունը Ուկրաինայի տարածքի մոտ 17%-ի վրա, և արագորեն ավելացնում է ծախսերը պաշտպանության վրա»,- նշել է Ամերիկայի կաթոլիկ համալսարանի ամերիկա-ռուսական հարաբերությունների փորձագետ Մայքլ Քիմաժը:

Սակայն Քիմաժը նաև մատնանշում է, որ 21 ամսվա ընթացքում Ուկրաինային հաջողվել է զսպել Ռուսաստանի ագրեսիան՝ չնայած պատերազմը ընդլայնելու Մոսկվայի սպառնալիքներին, և որ Պուտինի առաջընթացը նույնպես կանգ է առել:

XS
SM
MD
LG