Գազայում հիվանդանոցի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ

Պաղեստինցի երեխան, որը վիրավորվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով, բուժման է սպասում Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցում. 2023 թվականի հոկտեմբերի 17

Գազայի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հաղորդել է, որ Ալ-Ահլի ալ-Արաբի հիվանդանոցում ավելի քան 300 մարդ է զոհվել:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցչի, զոհերի թիվը հասել է 500-ի:

Հիշեցնենք, որ երկու գերատեսչություններն էլ գտնվում են ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարության ներքո:

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ ռմբակոծության մասին մանրամասներ չունեն:

Գազայի առողջապահական իշխանությունները նշում են, որ Իսրայելի 11-օրյա ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 3000 մարդ: Ռմբակոծությունները սկսել էիմ հոկտեմբերի 6-ին ՀԱՄԱՍ զինյալների կողմից իսրայելական քաղաքների վրա հարձակման հետևանքով, ինչի հետևանքով Իսրայելում զոհվել էին ավելի քան 1300 զինվոր և խաղաղ բնակիչ:

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հիվանդանոցում պայթյունի հետևանքով հիմնականում զոհվել են տեղահանված մարդիկ: