ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը X հարթակում գրառում է կատարել Հայաստանի վերաբերյալ՝ ողջունելով Հայաստանի որոշումը Ուկրաինա օգնություն ուղարկելու մասին և հայ-ամերիկյան զորավաժությունների անցկացումը: Առաջին գրառման մեջ ասված է.
«Ուկրաինային օգնություն ուղարկելու Հայաստանի որոշումը ողջունելի է, և հանդիսանում է մեր ընդհանուր լիբերալ ժողովրդավարական սկզբունքների ու անհիմն ագրեսիայի դեմ ընդհանուր դիրքորոշման հզոր ազդանշան»:
Մեկ այլ գրառման մեջ հանձնաժողովը նշել է.
«Մենք նաև ոգևորված ենք հաջորդ շաբաթ ԱՄՆ-Հայաստան համատեղ զորավարժություններով, որոնք իրենց տեսակի մեջ լինելու են առաջինը»