Տղամարդը Ֆլորիդայից շահել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար

Ամերիկյան «Mega Millions» վիճակախաղի մասնակիցը ռեկորդային շահում է ունեցել՝ 1,58 միլիարդ դոլար՝ հայտնում են վիճակախաղի կազմակերպիչները։

«31 խաղարկություններից հետո, վիճակախաղում հաղթած տոմսի երջանիկ սեփականատերը 2023 թվականի ամառը կնշի ռեկորդային մեգա-ջեքփոթով՝ 1,58 միլիարդ դոլար»,- նշված է «Mega Millions»-ի հայտարարությունում:

Վիճակախաղում նախորդ ռեկորդային շահումը կազմել էր 1,537 միլիարդ դոլար, որը շահել էին 2018 թվականին՝ հայտնել են խաղարկության կազմակերպիչները։

Հաղթողը, ում անունը չի նշվում, կարող է կանխիկ ստանալ 783 միլիոն դոլար կամ վերցնել ողջ գումարը 30 տարվա ընթացքում՝ տարեկան վճարների տեսքով, որոնք յուրաքանչյուր տարի կավելանան 5 տոկոսով: