ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց որևէ մանրամասներ տրամադրել Կովկասի բանակցությունների հարցով պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարվելիք այցի մասին:
Նա հավելել է. «Ինչպես մշտապես նշել ենք, հավատացած ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Ահա թե ինչու ենք շարունակում ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ինչպես մեր գերատեսչության ամենաբարձր, այնպես էլ ավելի ցածր մակարդակներում՝ կոչ անելով նրանց գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրին հասնելու համար»: