Տակավին պարզ չէ` «Վագների» քանի՞ զինյալ է ուղեկցելու Եվգենի Պրիգոժինին դեպի Բելառուս` Կրեմլի դեմ վարձկանների ապստամբության փորձից հետո։ Սակայն այն փաստը, վագներականները տեղակայվելու են սահմանից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա, անհանգստություն է առաջ բերել ՆԱՏՕ-ի անդամ բալթյան երկրներում։
«Եթե «Վագներն» իր մարդասպաններին տեղակայի Բելառուսում, ապա բոլոր հարևան երկրները կհայտնվեն մեծ վտանգի առջև: Նման պայմաններում այդ զինյալներին զսպելը և առաջանցիկ պաշտպանություն կազմակերպելը առաջնահերթություն են»,- հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Հուլիսին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ Բելառուսի հետ սահմանից ընդամենը 35 կիլոմետր հեռավորության վրա, ինչը մեկ անգամ ևս կարևորում է այլանսի արևելյան թևի ամրապմդումը։ Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է Լիտվայում մշտապես տեղակայել 4 հազար զինծառայող։
«Նա տանուլ է տալիս պատերազմը՝ խեղկատակ դառնալով ողջ աշխարհում»,- նշել է նախագահ Ջո Բայդենը:
Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տկարացել է Պրիգոժինի հետ հակամարտության հետևանքով, և այս հանգամանքը՝ Ռուսաստանի ու նրա դաշնակից Բելառուսի ներկայացրած սպառնալիքը վիլնյուսյան օրակարգի առանցն են դարձել:
«Ի՞նչ կլինի եթե իշխանության գա մեկը, ով Պուտինից էլ ավելի անկանխատեսելի է ու հակված է պատերազմելու: Սա հարց է, որի պատասխանը ՆԱՏՕ-ն պետք է տա»,- նշել է Գերմանական Մարշալի հիմնադրամ Քրիստինե Բերզինան:
Your browser doesn’t support HTML5
ՆԱՏՕ-ի ղեկավարները նաև պետք է որոշեն, թե անվտանգության ինչ երաշխիքներ են տրամադրելու Կիևին։
«Մենք նաև համաձայնության կգանք մի ծրագրի շուրջ, որը կօգնի Ուկրաինային շարժվել դեպի ՆԱՏՕ և դառնալ ՆԱՏՕ-ի լիարժեք գործընկեր»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային մյուս հարցը պաշտպանական ծախսերի ավելացումն է։
2022 թվականին ՆԱՏՕ-ի երեսուն անդամ երկրներից միայն յոթն են հասել պաշտպանական ծախսերի համար պահանջվող մակարդակին` ՀՆԱ-ի 2%-ին: