Մատչելի հղումներ

Պրիգոժինի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է


«Վագներ» խմբավորման ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը՝ Ռուսաստանում բռնկված զինված ապստամբությանը վերջ տալու պայմաններից մեկն էր.

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) երեքշաբթի հայտարարել է Եվգենի Պրիգոժինի և նրա գլխավորած «Վագներ» խմբավորման զինյալների առնչությամբ հարուցված քրեական գործի դադարեցման մասին: Գործը բացվել էր վարձկանների կողմից իրականացված զինված ապստամբության հետևանքով:

Ռուսաստանյան լրատվամիջոցների մեջբերում են ԱԴԾ հայտարարությունը, թե ապստամբության մասնակիցները «դադարեցրել են հանցագործության կատարմանն ուղղված անմիջական գործողությունները»։

Վագներականներին հետապնդելուց հրաժարվելը շաբաթ երեկոյան ձեռք բերված համաձայնության մասն էր, որն էլ վերջ դրեց ապստամբությանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ «Վագներ» խմբավորումը պատրաստվում է ծանր զինտեխնիկան հանձնել կանոնավոր բանակին։

XS
SM
MD
LG