ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները սերտ կապ կպահպանի դաշնակիցների և գործընկերների հետ՝ ՌԴ-ում ստեղծված իրավիճակի հարցում:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրն ասել է, որ ինքը քննարկել է Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ այն բանից հետո, երբ «Վագներ»-ի զինյալները վերահսկողության տակ առան Ռուսաստանի հարավում գտնվող որոշ ռազմական օբյեկտներ։
«Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգումը դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ», - գրել է Բլինքենը Twitter-ում:
Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային։