ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիային վաճառել 259 միլիոն դոլար արժողությամբ ծրագրային ապահովում, որը երկար ժամանակ Անկարան ցանկանում էր գնել՝ իր մոտտ եղած ամերիկյան F-16 կործանիչները արդիականացնելու համար։
Պետքարտուղարությունը հաստատել է վաճառքը մոտ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ իր առարկություններից:
Միաժամանակ Թուրքիան դեռ չի հաստատել ռազմական դաշինքին միանալու Շվեդիայի դիմումը։
Նոր անդամների ընդունումը պահանջում է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների միաձայն հավանությունը:
Թուրքիան դեռ ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 նոր F-16 կործանիչներ, սակայն Կոնգրեսի որոշ անդամներ դեմ են վաճառքին, քանի դեռ Անկարան չի հաստատել սկանդինավյան երկրորդ երկրի՝ Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին:
Թուրքիան 2017 թվականին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշումից հետո կորցրեց ԱՄՆ-ի աջակցությունը բարձր տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռներ գնելու հարցում։
Ծրագրային ապահովման վաճառքի համար երկուշաբթի ստացված հավանությունը Թուրքիային թույլ կտա արդիականացնել իր գոյություն ունեցող F-16 կործանիչները։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրաՀոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա