Ուկրաինական բանակի դիրքերում զինվորները սպասում են նոր հարձակումների։ Ուշադրությամբ հետևում են ռադիոյի ձայնին: Հարավային Դոնբասի անտառի այս հատվածում նրանք լավ տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում առաջնագծի այլ հատվածում՝ ընդամենը վեց կիլոմետր հեռավորության վրա: Այնուհետև լռությունը կտրուկ խախտվում է։
Նրանք չգիտեն, թե ինչ զինատեսակ է կրակում և որ ուղղությամբ։ Այստեղ իրենք ռադիոյով ստանում են միայն կոորդինատներ։
«Մենք հրաման ենք ստացել հարվածել թիրախին: Ընդամենը մեկ համազարկ ենք արձագել, և դրանից հետո անհնար է աշխատել, քանի որ առատ ձյուն է»,- ասում է ուկրաինացի զինվորը:
Իվանը ղեկավարում է այս հրետանային վաշտը։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է այս բունկերում կամ այս 2S3 Akatsiya-ի տեսակի հրետանու մոտ։ Պատերազմի գործողություններին նրա թիմը մասնակցում է օրվա ընթացքում ընդամենը մի քանի անգամ, իսկ երբեմն, շաբաթը մի քանի անգամ:
Your browser doesn’t support HTML5
Բախմուտում մարտերի ինտենսիվությունը բացառություն է մոտ 1000 կիլոմետրանոց ճակատային գծում: Պատերազմը Բախմուտից հեռու գոտիներում անցնում է գրեթե միշտ խրամատներում:
«Նրանք տանկեր ու զրահամեքենաներ ունեն այնտեղ, այս ծառերի հետևում ընկած տարածքում: Երբեմն կրակում են մեզ վրա նռնականետերով»,- պատմում է ուկրաինացի զինվորական Սերգին:
Սերգին ապրիլից է այս դիրքերում։ Պատերազմն այստեղ, ինչպես ռուս-ուկրաինացիների շփման գծի գրեթե ողջ երկայնքով, ամիսներ շարունակ ստատիկ վիճակում է։ Աշնանային ուկրաինական մեծ հարձակումից հետո առաջխաղացումներ ու նահանջներ հազվադեպ են եղել:
Այստեղ՝ այս խրամատում, զինվորները ուշադրությամբ հետևում են հիմնովին ականապատված դաշտին, որը բաժանում է նրանց ռուս զինվորականներից: Ժամանակ առ ժամանակ նրանք կրակում են միմյանց վրա:
Ժամանակ առ ժամանակ լռությունը խախտվում է, իսկ զինվորականները շարունակում են հսկել խրամատները, հետևել ականապատված դաշտերին և անօդաչու թռչող սարքերին:
Այստեղից ոչ հեռու տեղի բնակիչներ Սաշան և Ալեքսեյը բնակվում են Վելիկա Նովոսիլկայի բնակավայրի լքված տներից մեկում:
«Պատերազմը շատ է տարբերվում իմ պատկերացրածից: Մարդիկ ձեզ ամեն ինչ չեն ասում, նրանք թաքցնում են մանրամասները: Նույնիսկ խորթ հայրս ինձ ամեն ինչ չի պատմել»,- նշում է Սաշան:
Պատերազմը ավերակի է վերածել Վելիկա Նովոսիլկա բնակավայրը՝ այն դարձնելով «ուրվական» քաղաք, ուր բնակվող ուկրաինացի զինվորականներն արդեն բավական երկար ժամանակ են այստեղ:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրողներ Յան Բուչատի ու Էլիզաբեթ Չերնեֆի նյութի հիման վրա