ԱՄՆ-ը ձգտում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական թևում ձևավորել միասնական պաշտպանական համակարգ

ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների յուրաքանչյուր բանակը հագեցված է տեխնիկական իր համակարգերով։ Ոմանց մինջեւ համագործակցույունն ավելի ամուր է: Լեհաստանի Պոզնանում գտնվող ամերիկյան բանակի Արևելյան Եվրոպայի շտաբներից մեկում զինվորականները ջանում են ինտեգրել ՆԱՏՕ-ի համակարգերը

Լեհաստանի Կոսյուշկոյի կայանատեղիի զինվորական այս երեք կացարաններում ամերիկացի զինվորականներն աշխատում են ՆԱՏՕ-ի արևելյան ճակատում համակարգերի ամբողջական ինտեգրում ապահովելու ուղղությամբ:

ԱՄՆ բանակի գնդապետ Ջոն Հոսեյը պատմում է, թե ինչպես է գործում ինտեգրացված համակարգը, ըստ որի՝ ամերիկյան ռադիոտեղորոշիչ համակարգը, արձանագրելով ոչ սովորական շարժ, հաղորդում է դրա մասին լեհական կրակային կենտրոնին, որն էլ իր հերթին հաղորդագրություն կամ ռազմական առաքելություն է ուղարկում ռումինական կրակային հարթակին: Վերջինս էլ իրականացնում է կրակի բացման առաքելությունը։

Այստեղ է գտնվում ԱՄՆ բանակի փոխգործակցության նոր լաբորատորիան կամ I-Lab-ը: Այն ՆԱՏՕ-ի դաշնակիցների կարևոր հարթակն է՝ ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաներից օգտվելու և սեփական կապի համակարգերը հարմարեցնելու և բարելավելու համար:

«Այսպիսով, սա կարող է տեղադրվել մեքենայի մեջ՝ որպես հրամանատարական և կառավարման համակարգ, որտեղ իրականում կարելի է տեսնել դաշնակից ուժերի պատկերը: Պատկերացրեք սա Google Map-ի նման գործիք է, որը ցույց է տալիս ձեր ուղին, և դուք կարող եք տեսնել իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ճանապարհին, հրամաններ արձակել այդ կապակցությամբ և կառավարել համակարգերը, որոնք գտնվում են այլ համակարգիչներում»,- ասում է գնդապետ Հոսեյը:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ը ջանքեր է գոծադրում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանական համակարգ կառուցել

«Ամերիկայի Ձայն»-ը չէր կարող տեսնել, թե ինչպես են գործնականում աշխատում համակարգերը անվտանգության հետ կապված սահմանափակումների պատճառով, սակայն I-Lab-ը գործում է ընդամենը մի քանի ամիս և այստեղ հյուրընկալում իր դաշնակիցներին:

«Մենք ներկայացուցիչներ ենք ունեցել Լիտվայից, Էստոնիայից։ Նախապատրաստվելով զորավարժություններին՝ ապագայում նախատեսում են հյուրընկալել Լեհաստանից և Գերմանիայից ժամանած մեր գործընկերներին»,- պատմում է գնդապետ Թիմ Սիկորսկին:

I-Lab-ը կարևորությունը նրանում է, որ ՆԱՏՕ-ի Արևմտյան Եվրոպայի շատ դաշնակիցներ տասնամյակներ շարունակ գործել են միասնաբար, սակայն իրավիճակն այլ էր Արևելյան Եվրոպայում, որտեղ ՆԱՏՕ-ի երկրների մեծամասնությունը դաշինքին միացել է մինչև 2004 թվականը, կամ ավելի ուշ:

ԱՄՆ-ի գեներալ-լեյտենանտ Ջոն Կոլաշեսկին, ով կանգնած է եղել I-Lab-ի ստեղծման ակունքներում, ՆԱՏՕ-ի արևելյան թևում մոտ 20,000 ամերիկացի զինվորականների հրամանատարն է: Ի պատասխան հարցին, թե ինչո՞վ է տարբերվում դաշինքն այսօր՝ գեներալ-լեյտենանտն ասում է.

«Կարծում եմ, որ նրանք տեսնում են Ուկրաինայում տեղի ունեցող վայրագությունները։ Առկա է որոշակի հրատապության և նպատակի զգացում: Բոլոր 30 անդամները միասնական են»,- պնդում է գեներալ-լեյտենանտ Ջոն Կոլաշեսկին:

Անդամներն այսօր «միասնական» են՝ ռուսական ագրեսիան զսպելու և համատեղ պայքարելու կարողությունները բարելավելու հարցերում՝ մեկ միասնական տեխնիկական համակարգի միջոցով։

Հոդվածը պատրաստվել է Պենտագոնում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Քարլա Բաբբի նյութի հիման վրա