ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկում են այն հարցը, թե ինչպես են ԱՄՆ-ի կողմից հատկացված տասնյակ միլիարդավոր դոլարները կիրառվել Ուկրաինայում, երբ պատերազմն ընդդմ Ռուսաստանի շարունակվում է: Որոշ հանրապետականներ ասում են, որ ԱՄՆ-ը չի կարողացել ժամանակին բավականաչափ զենք տրամադրել Ուկրաինային:
Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերս, օրինակ, ասում է, որ ‘’երկար մտածելու հանգամանքը միայն երկարացրեց պատերազմը և դարձավ պատճառ, որ ավելի մեծ գումարներ ծախսվեն այս ընթացքում’’:
Այլ հանրապետականներ ասում են, որ ԱՄՆ-ը չափազանց շատ է ծախսել պատերազմի վրա: Նրանցից Մեթ Գեյթն ասում է, թե ժամանակն է, որ Ամերիկան դադարեցնի աջակցությունն Ուկրաինային:
Դեմոկրատ կոնգրեսականների շարքերում կան օրենսդիրներ, որոնք կակածի տակ են դնում Ուկրաինային F-16 տիպի կործանիչներ տրամադրելու հարցը: Օրինակ Ադամ Սմիթի խոսքերով, ավելի լավ կլիներ այդ գումարը ծախսել հակաօդային պաշտպանության համակարգերի վրա:
Այլ կոնգրեսականներ ասում են, որ ԱՄՆ-ն այժմ պետք է ուկրաինացի օդաչուներին մարզի F-16ով գործողություններ իրականացնելու համար:
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարն ասում է, որ F-16-ները մարտական գործողությունների համար լավագույն ինքնաթիռները չեն: Կիրիլո Բուդանովի խոսքերով, իրենց գրոհային ինքնաթիռներ են պետք։ ‘’F-16-ները և նմանատիպ օդանավերը հարձակողական ինքնաթիռներ չեն’’, ասում նա։ Նա առաջարկում է հատկացնել ամերիկյան արտադրության A-10 Thunderbolt II ինքնաթիռներից:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի վարչակազմին, ապա պետք է ասել, որ այն ցանկանում է նոր զենքեր ձեռք բերել Ուկրաինայի համար, ոչ միայն համալրելու եղածը, այլ նաեւ մարտերն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ինչպես պաշտպանության փոխնախարար Քոլին Քալն է ասում, չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը գրանցի հաջողություն Ուկրաինայում: Հակառակ դեպքում, շեշտում է նա, այդ փաստը կխրախուսի ագրեսոր այլ պետությունների: