Ինչ հետևանքներ կունենա Մոսկվայի կողմից միջուկային պայմանագրի դադարեցումը. վերլուծաբանների կարծիք

START պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործող վերջին միջուկային համաձայնությունն էր, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի կողմից. 2010 թ.

Ռուսաստանի նախագահն այս շաբաթ հայտարարեց, որ կդադարեցնի երկրի մասնակցությունը Նոր START պայմանագրում իր երկրի մասնակցության մասին, որը սահմանափակում է Ռուսաստանի և ԱՄՆ միջուկային մարտագլխիկների քանակը: Հայտարարությունը մտահոգություն առաջացրեց միջուկային սպառազինությունների նոր գլոբալ մրցավազքի մասին

Նոր START պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործող վերջին միջուկային համաձայնությունն էր, որը ստորագրվել է 2010 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի և նրա ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի կողմից:

Այս շաբաթ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որդադարեցնում է Ռուսաստանի մասնակցությունը պայմանագրում՝ նշելով, որ պայմանագիրն «աբսուրդային» է Ուկրաինային ռուսական ուժերի դեմ ՆԱՏՕ-ի աջակցության պայմաններում: Նա ընդգծեց, որ կարգադրել է Ռուսաստանի ցամաքային միջուկային զենքը մարտական պատրաստության բերել, և խոստացել նոր ներդրումներ անել այս ոլորտում:

«Մենք կշարունակենք օդային հիպերձայնային «Կինժալ» տեսակի համակարգերի զանգվածային արտադրությունը և կսկսենք ծովային հիպերձայնային «Ցերկոն» հրթիռների զանգվածային մատակարարումները»,- ասել է Պուտինը:

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ Մոսկվայի կողմից միջուկային պայմանագրի կասեցումը դժվար թե անմիջական ազդեցություն ունենա:

Your browser doesn’t support HTML5

Մոսկվայի՝ միջուկային START պայմանագրի դադարեցումը կարող է ազատել նաև Պեկինի ձեռքերը միջուկային զենքի ներուժի հարցում. փորձագիտական կարծիք

«Այն ամեն դեպքում ավարտվելու էր, ուստի պայմանագրի ավարտը շատ բան չի փոխի երկուսի միջև ռազմական հարաբերակցության բովանդակության մեջ»,- պնդում է Հյուսիսարևմտյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան Հերդը:

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միասին տիրապետում են աշխարհի միջուկային զենքի ավելի քան 90 տոկոսին: Նոր START պայմանագիրը երկու կողմերին պատադրում է սահմանափակել միջուկային մարտագլխիկները մինչև 1550, և յուրաքանչյուր կողմին թույլ է տալիս ստուգել մյուսների միջուկային օբյեկտները:

Համաճարակի պատճառով ստուգումները կասեցվել էին երեք տարի առաջ և չեն վերսկսվել, ինչի համար Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային։

«Պայմանագիրը բխում է երկու երկրների շահերից, քանի որ սահմանափակումներ է դնում միջուկային սպառազինությունների մրցավազքի վրա: Եվ, ի վերջո, ԱՄՆ-ը կարող է գերազանցել Ռուսաստանին, եթե ցանկանա: Այն շատ ավելի մեծ տնտեսություն ունի: Ավելի հավանական է, որ Ռուսաստանը ցանկանում է դա օգտագործել որպես սակարկության միջոց՝ Բայդենի վարչակազմին ասելու, որ դա Ուկրաինային աջակցելու գինն է»,- նշում է Եվրոպական առաջնորդների ցանց կառույցից Ջեյն Քինինմոնտը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի կողմից New START-ի կասեցումն անվանել է «լուրջ սխալ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային վերադառնալ պայմանագրին:

Չնայած Պեկինի և Մոսկվայի միջև հարաբերությունների ջերմացմանը, չորեքշաբթի Չինաստանը նաև կոչ արեց Ռուսաստանին և ԱՄՆ-ին պահպանել միջուկային համաձայնագիրը:

«Մենք հուսով ենք, որ երկու կողմերը պատշաճ կերպով կլուծեն իրենց տարաձայնությունները կառուցողական երկխոսության միջոցով՝ ապահովելու պայմանագրի անխափան կատարումը»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վանգ Վենբին:

Սպառազինությունների մրցավազքի մտավախություն կա ոչ միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, այլ նաև միջուկային այլ տերությունների, այդ թվում՝ Չինաստանի միջև: Վերլուծաբանների կարծիքով՝ պայմանագրի դադարեցումը կարող է ազատել նաև Պեկինի ձեռքերը միջուկային զենքի ներուժի զարգացման հարցում:

Նախագահ Պուտինն առանց որևէ ապացույցների պնդում է, որ ԱՄՆ-ում ոմանք մտածում են միջուկային փորձարկումները վերսկսելու մասին, և եթե այդպես է, Ռուսաստանը կանցկացնի իր փորձարկումները: ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը դադարեցրել են միջուկային փորձարկումները դեռևս 1990-ականներին։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Հենրի Ռիդգվելի նյութի հիման վրա