Իտալական Eurofighter-ը պարեկում է երկնքում Ուկրաինայի հետ Ռումինիայի սահմանին: Իտալացի գնդապետ Միկելե Մորելլին մեզ ասում է, որ իր 150 անձից բաղկացած թիմը ժամանել է ռումինական այս ավիաբազա մեկ առաքելության համար.
«Մենք հիմնականում այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք Ռումինիայի օդային տարածքը ցանկացած տեսակի սպառնալիքից, որը կարող է լինել այնտեղ»,- պնդում է գնդապետ Միքելե Մորելլին:
Դրանք ՆԱՏՕ-ի ուժեղացված օդային պաշտպանության գործողության մաս են կազմում, որը ստեղծվել է ի պատասխան 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցմանը: Գնդապետ Մորելլին պնդում է, որ նրանք այստեղեն զսպողի, այլ ոչ թե պատերազմողի դերում:
Դա որոշակի առումով միասնական վահան է ՆԱՏՕ-ի օդային տարածքում:
«Հարձակման դեպքում հարձակվողը կառերեսվի ոչ թե մեկ երկրի, այլ մի հսկայական կազմակերպության հետ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է իր բազմաթիվ կործանիչներով ու օդաչուներով, ովքեր ճանաչում են միմյանց ու պատրաստ են պաշտպանել հարձակման ենթարկված երկիրը»,- ասում է գնդապետը:
Երկու ռազմական ինքնաթիռի անձնակազմը մշտապես հերթապահում է այստեղ և պատրաստ է 15 րոպեից պակաս ժամանակում օդ բարձրացնել ռազմական ինքնաթիռը: Իրենց արագությունը ստուգելու համար Մորելլին և իր գործընկերները անցկացնում են զորավարժություններ, հայտնի որպես T-scramble, որը սովորեցնում է օդաչուներին պատրաստ լինեն օդ բարձրանալու ցանկացած պահին օր կամ գիշեր:
Your browser doesn’t support HTML5
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում, պաշտպանության ոլորտի վերլուծաբաններն ասում են, որ Մորելլիի նման օդաչուները դարձել են ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության կարևոր մասը:
«Առաջիկա շաբաթների ընթացքում ինչ-որ պահի ռուսական ռազմական հարձակման ակնկալիք կա, ոմանք էլ արդեն նշում են, որ այս հարձակումն արդեն ընթացքի մեջ է»,- պնդում է Սամուել Բենդետը Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնից:
Եվ այսպես, ՆԱՏՕ-ի այս օդաչուները պատրաստվում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողություններին դիմակայելուն:
Մորելլիի թիմին պահանջվեց ընդամենը 11 րոպե թռիչքի համար, սակայն նրանք խոստանում են վերադառնալ դրան մի քանի օրից, քանի որ յուրաքանչյուր վայրկյան կարևոր է, եթե իրական սպառնալիք հայտնվի ՆԱՏՕ-ի երկնքում:
Հոդվածը պատրաստվել է Քարլա Բաբի, Միհայիլ Կոգալնիչեանուի նյութի հիման վրա