Ամերիկյան F-22 կործանիչները որսացել են ևս երկու օդային օբյեկտ, որոնք պտտվում էին Հյուսիսային Ամերիկայի վրայով։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունից հետո դեմոկրատ սենատոր Չակ Շումերը ABC- հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ դրանք նման են օդապարիկների, բայց ոչ այնքան մեծ, որքան չինական լրտեսական օդապարիկը, որն ընկել էր նախորդ շաբաթ։
« Սրանք շատ ավելի փոքր են, քան առաջինը։ Երկուսն էլ՝ մեկը Կանադայի վրայով, մեկը՝ Ալյասկայի վրայով, 40000 ֆուտ բարձրության վրա էին: Անմիջապես պարզվեց, որ դա վտանգ է ներկայացնում առևտրային ինքնաթիռների համար»,-ասել է Շումերը։
Դրանց հնարավորությունների մասին ավելին իմանալու համար անհրաժեշտ կլինի բեկորների համապարփակ վերլուծություն կատարել: Դեռևս չափազանց շատ անպատասխան հարցեր կան,- ընդգծել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Հեյմսը NBC-ի հետ հարցազրույցում. «Ես իսկապես մտահոգված եմ, թե ինչու վարչակազմը չի տրամադրում այն ամենը, ինչ գիտի, բայց այստեղ խնդրի մյուս կողմն այն է, որ երկրորդ և երրորդ օբյեկտները գնդակոծվել են շատ հեռավոր վայրերում, ուստի իմ ենթադրությունն այն է, որ պարզապես չկան շատ տեղեկություններ»:
Հաշվի առնելով հանգամանքները՝ ԱՄՆ պաշտպանական համակարգերը պետք է ուժեղացվեն, Այդ մասին CNN-ին ասել է հանրապետական ներկայացուցիչ Մայք Թերները. «Մենք իրականում չունենք համապատասխան ռադարային համակարգեր. մենք, իհարկե, չունենք հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգ. Մենք պետք է սկսենք պաշտպանել Միացյալ Նահանգների օդային տարածքը»։
Հանրապետական ներկայացուցիչ Ջեյմս Քոմերը ABC-ին ասել է՝ ուրախ է, որ Բայդենի վարչակազմը լուրջ է վերաբերվում այդ հարցին, բայց փաստն այն է, որ Չինաստանի հետ ավելի մեծ խնդիրներ կան լուծելու:
«Նրանց բանակը շարունակում է աճել և ընդլայնվել, նրանք հետապնդում են աշխարհում գերիշխող տնետսության նպատակ»,-ասել է Քոմերը։
Քոմերը նկատի ուներ Չինաստանի վիճահարույց ներդրումները մի քանի երկրների ենթակառուցվածքային նախագծերում:
Պենտագոնի պաշտոնյաներն ասում են, որ Ալյասկայի վրա կործանված առարկան ընկել է սառցե ջրերի վրա: Նրանք ակնկալում են, որ այն ավելի արագ կվերականգնվի, քան Ատլանտյան օվկիանոսի վրա ընկած ավելի մեծ օդապարիկը: Կանադական ուժերը վերականգնում են Յուկոն երկրամասում որսված օբյեկտը: