Ռազմական ռմբակոծիչների ստեղծման մեջ ներգրավված ռուս ճարտարագետը դեկտեմբերի վերջին ժամանեց ԱՄՆ-ի հարավ-արևմտյան սահման, որտեղ ապաստան խնդրեց՝ ասելով, որ կարող է փոխանցել Ռուսաստանի ամենամեծ հսկողությամբ պահպանվող ռազմական գաղտնիքները:
Այս մասին ասվում է Yahoo News-ի կողմից ստացված ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ տղամարդն ու իր ընտանիքը ժամանել են զրահապատ ամենագնացով և խնդրել են իրենց թույլ տալ մուտք գործել ԱՄՆ, քանի որ ինքը վախենում է հաշվեհարդարից՝ ի պաշտպանություն բանտարկված ռուս այլախոհ Ալեքսեյ Նավալնիի բողոքի ցույցերին մասնակցելու համար:
Նա ծառայության պաշտոնյաներին ասել է, որ տեղեկություններ ունի, որոնք կհետաքրքրեն ԱՄՆ կառավարությանը:
Նրա խոսքով՝ ինքը ճարտարագետն է և «2018-2021 թվականներին մասնակցել է Կազանի Տուպոլևի ավիաշինական գործարանում ռազմական ինքնաթիռի ստեղծմանը», ասվում է ծառայության հունվարի 11-ի չգաղտնագրված զեկույցում։
«Նա ինքնաթիռը բնութագրել է որպես «մարտական կործանիչ» և հայտարարել, որ այն կոչվում է «Ту-160» «Սպիտակ կարապ»:
Մաքսային և սահմանների պաշտպանության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Yahoo News-ի հարցերին կամ որևէ այլ կերպ մեկնաբանել զեկույցը: