Ըստ Թրամփի՝ նա ապացուցել է, որ երկրի ամենաազնիվ և անմեղ մարդկանցից է. նրան հակադրվում են նրա ընդդիմախոսները

Երբ 2016-ին Դոնալդ Թրամփը առաջադրվեց նախագահի թեկնածու, նա դիտարկվում էր որպես քաղաքական համակարգից դուրս գտնվող գործիչ: 2020 թվականին պարտություն կրելուց հետո նա հրաժարվեց ընդունել այն։ Այժմ, առաջադրվելով 2024 թվականի ընտրություններում, նա հենվում է առաջին ժամկետի իր փորձի, ինչպես նաև իր քաղաքական ծրագրերի վրա:

Դոնալդ Թրամփը 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջին պաշտոնական թեկնածուն է, ով սկսել է քարոզել իր գաղափարները Ամերիկային։

Թրամփը հաճախ օգտագործում է իրեն բնորոշ հռետորաբանություն: Օրինակ միգրացիոն քաղաքականության մասին նա ասում է.

«Մենք պատրաստվում ենք վերականգնել և ապահովել Ամերիկայի սահմանները այնպես, ինչպես նախկինում »,- հայտարարում է Թրամփը:

Տնտեսական հարցերի շուրջ՝

«Մենք նորից կկառուցենք երբևէ եղած ամենամեծ տնտեսությունը: Դա արագ տեղի կունենա»,- պնդում է Թրամփը:

Նա տեսակետ է հայտնում նաև օրենքի և կարգուկանոնի վերաբերյալ.

«Ես անհապաղ մահապատիժ եմ պահանջում թմրավաճառների և մարդկանց առևտրով զբաղվողների համար»,- հայտարարում է նա:

Իր վերաբերյալ նա ասում է.

«…Ես ապացուցել եմ, որ մեր երկրի ամենաազնիվ և անմեղ մարդկանցից եմ»,- նշում է նա:

Նախագահ Ջո Բայդենն ասում է, որ գալիք տոներին իր ընտանիքի հետ կքննարկի, թե արդյոք նա կրկին կառաջադրվի, թե ոչ:

Your browser doesn’t support HTML5

Թրամփն ասում է, որ ապացուցել է, որ երկրի ամենաազնիվ և անմեղ մարդկանցից է. նրան հակադրվում են նրա ընդդիմախոսները

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունն հայտնում է, որ հանրապետականներն ավելի շատ կենտրոնացած են հաղթանակի, քան ամերիկացիներին օգնելու վրա:

«Հանրապետականները ծրագիր չունեն: Քաղաքական հնարքներիդիմելուց բացի ոչինչ չեն անում»,- նշում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը։

Փորձագետներն ասում են, որ նախկին նախագահի քաղաքական ձեռքբերումները չնչին են:

«Օրենսդրական առումով նա շատ, շատ քիչ բան արեց։ ՀԻմնական ժամանակը վատնվում էր նշանակումների ու կոնկրետ մարդկանց նկատմամբ հարձակումների վրա: Դժվար է հավատալ, երբ նա ասում է, որ ինքը կլինի այն մեկը, ով կփոխի ամերիկյան քաղաքականությունը, երբ նախկինում դա չէր անում»,- ասում է Սուրին:

Թրամփի կողմնակիցները, սակայն, համաձայն չեն:

«Նա կարողացավ կառուցել գրեթե 500 մղոն [սահմանային] պատ: Նա կարողացել է հարկերի կրճատում ապահովել։ Նա կարողացավ ապահովել և իրականացնել էներգետիկ ոլորտի հետախուզման աշխատանքներ՝ գազը մատչելի դարձնելու և մնացած աշխարհին ազգային անվտանգության տեսանկյունից հասկացնելու, որ եթե դուք գործ ունենաք Ամերիկայի հետ, եթե դուք վիրավորեք մեր բարեկամներին կամ մեր դաշնակիցներին կամ գործընկերներին ամբողջ աշխարհում, դուք կզգաք այս երկրի զայրույթը»,- կարծում է Թրամփի նախկին փոխխոսնակ Հոգան Գիդլին:

Նա հավելել է, որ Հանրապետական կուսակցությունը դասեր է քաղել Թրամփի տարիների օրենսդրական պայքարից։ Նա հավելել է, որ Հանրապետական կուսակցությունը դասեր է քաղել Թրամփի տարիների օրենսդրական պայքարից։ Ըստ նրա՝ աջակողմյան քաղաքական ուղղվածություն ունեցող յուրաքանչյուր գործիչ, նախագահի պաշտոնը ստանձնելու պարագայում, պետք է ուղիղ աշխատի Կոնգրեսի հետ՝ մեծ ուշադրություն չդարձնելով մամուլի արձագանքներին, քանի որ, ըստ նրա, ամերիկացիներից շատերը անտեսում են մամուլի կարծիքը:

ԱՄՆ-ում ընտրություններից մոտ երկու տարի առաջ արդեն սկսվել է երկրի հաջորդ նախագահական ընտրությունների քարոզարշավը։

Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա