Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կուլեբան ասել է, որ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել այն միջոցների վրա, որոնք կխանգարեն ռուսական հրթիռային արդյունաբերության աշխատանքներին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Եվրամիությանը չհետաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մշակումն ու իրականացումը Ուկրաինայում նրա սանձազերծած պատերազմի հետ կապված։
«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին ԵՄ-ում, ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներից, մի կողմ թողնել ցանկացած կասկած կամ, ինչպես այժմ մոդայիկ է ասել, «հոգնածություն» և արագ անցնել պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա աշխատանքներին»,- ասել է Կուլեբան առցանց ճեպազրույցում:
Պատժամիջոցների իններորդ փաթեթը վաղուց ուշացած է, ասում է նա՝ հիասթափություն հայտնելով, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթի պատրաստման լուրջ աշխատանքները դեռ նոր են սկսվել։
Կուլեբան ԵՄ-ը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել պատժամիջոցներին, որոնք ուղղված են ռուսական հրթիռային արդյունաբերության դեմ:
«Ռուսաստանի նոր հրթիռներ արտադրելու կարողությունը պարզապես պետք է ոչնչացվի, որպեսզի նրանք չունենան լրացուցիչ ռեսուրսներ՝ սպանելու ուկրաինացիներին, ոչնչացնելու ուկրաինական քաղաքները և էներգետիկ համակարգը»,- ասել է նա։