ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Գերագույն դատարանը և հանրապետականները գաղափար չունեն ամերիկուհիների հզորության մասին: Այս խոսքերով Ջո Բայդենը հանդես եկավ հղիության վաղաժամ ընդհատումներն արտոնելու մասին նախագահական իր երկրորդ հրահանգը ստորագրելու ժամանակ:
Հրամանագիրը պահանջում է, որ առողջապահության դաշնային նախարարությունը դիտարկի հղիությունը դադարեցնելու նպատակ ունեցող կանանց ճամփորդական ծախեսրը Medicaid-ի միջոցով կատարելու հարցը: Նպատակն է թույլ տալ, որ աբորտներ իրականացնելու ցանկություն ունեցող կանայք ճամփորդեն այն նահանգներ, որտեղ այն թույլատրված է: Այսպիսով, նախագահի հրամանագրերը փորձում են դադարեցնել աբորտներն արգելելու մասին Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշումը:
Սակայն նաեւ նախագահի այս հրահանգները կարող են ունենալ սահմանափակ ազդեցություն, քանի որ երկրի տարբեր նահանգներում հանրապետականները առաջ են քաշում աբորտը, դեղորայքի հասանելիությունը և նման ծառայությունների ֆինանսավորումը սահմանափակող օրենքներ:
Նախագահը երկրորդ հրահանգը ստորագրեց այն բանից հետո, երբ Քանզասի ընտրողները արգելեցին նման քայլերը: Քվեարկությունը դարձավ աբորտների դիմելու իրավունքը պաշտպանելու հարցում վճռական հաղթանակ:
Դեմոկրատները հուսով են, որ այս հարցը կարող է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում խաղալ մեծ դեր` ընտրատեղամասեր հրավիրելով մեծաթիվ ընտրողների:
Reuters-ի կողմից անցկացված հարցումների համաձայն, ամերիկացիների ավելի քան 70%-ը կարծում է, որ այս հարցը որոշելու պատասխանատվությունը պիտի տրվի կանանց ու նրանց բժիշկներին:
‘’Ռոյթերս’’