Զապորոժժիայի կամավորներն ավտոմեքենաներ են ուղարկում Ուկրաինայի արևելյան ճակատ

Փետրվարի վերջին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր, բազում ուկրաինացիներ, ովքեր չեն կարող կռվել մարտի դաշտում, օգնում են իրենց զինվորականներին կամավորական աշխատանքներով:

Սերխի Աբրամովը կամավորական աշխատանքներ է կատարում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց ի վեր: Նախ նա օգնում էր հագուստով և սնունդով, այժմ Աբրամովը զվաղվում է առաջնագիծ մեքենաներ առաքելով:

«Սկզբում օգնում էի սնունդ տեղափոխել, իսկ հիմա մեքենաներ ենք ուղարկում: Այս աշխատանքը շատ կարևոր է, քանի որ առաջնագծում մեքենաները կարող են բազում խնդիրներ ունենալ, իսկ դրանք վերանորոգելու համար տեղ չկա»,- ասել է Աբրամովը:

Որքան էլ մեքենա Աբրամովը առաքի, առաջնագծում մեքենաների պահանջարկը միևնույնն է բարձր է:Նա ասում է, որ առնվազն մեկ շաբաթ է պահանջվում մեքենան Եվրոպայից Ուկրաինայի առաջնագիծ հասցնելու համար: Այնուհետև մեքենան պետք է տեխզննում անցնի և ներկվի, ինչը ևս երկու օր է տևում։ Պատերազմի սկսվելուց հետո ռազմաճակատ ուղարկելու համար մեքենաներ գտնելն ավելի դժվար է դարձել, քանի որ պահանջարկը և գները գնալով բարձրանում են:

Your browser doesn’t support HTML5

Կամավորներն ավտոմեքենաներ են ուղարկում Ուկրաինայի արևելյան ճակատ

«Ես երբեմն զարմանում եմ, թե ինչպես է մեզ հաջողվում Եվրոպայում մեքենաներ գտնել, բայց կամավորական ջանքերի և հավաքած գումարի շնորհիվ, մենք արդեն գնել ենք տասնյակ հազարավոր մեքենաներ»,- հավելել է Աբրամովը:

Ըստ բժիշկ և կամավոր Օլես Մազնևի, մեքենաների համար գումար հավաքվում է ամբողջ աշխարհից արվող նվիրատվությունների միջոցով:

«Արդեն երեք տարի Լեհաստանում բժիշկ եմ աշխատում: Իմ աշխատակիցներն աջակցում են Ուկրաինային: Բոլորը հասկանում են, որ հիմա մեր Հայրենիքը Ռուսաստանից պաշտպանում է ողջ Եվրոպան։ Ես խնդրեցի իմ գործընկերներին գումար հավաքել մեքենայի համար, և շատերը ուրախ էին օգնել: Շատ շնորհակալ եմ նրանց, ռազմաճակատի տղաներին օգնելու համար»,- ասել է Մազնևը:

Կամավորական աշխատանք կատարելը պահանջում է ժամանակ, էներգիա և ֆինանսական ռեսուրսներ: Սակայն ըստ Աբրամովի, կամավրոական աշխատանքի կարիք միշտ էլ կա: Նրա խումբը մեքենաների հետ սահման է ուղարկում է նաև զրահաբաճկոններ, ոքի-թոքիներ և այլ սարքավորումներ։

Հոդվածը պատրաստվել է Կատերինա Մարկովայի նյութի հիման վրա: