Մատչելի հղումներ

Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնբասում՝ գործող վերջին ծննդատունը


Դոնբասի արևելյան շրջանում դեռևս Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող վերջին մասնագիտացված ծննդատան պատուհանները փակ են ավազի պարկերով: Պոկրովսկ քաղաքի Պերինատալ կենտրոնում ծնունդների համար օգտագործվող սենյակները հետևում են երկու պատի կանոնին, ըստ որի շենքի ամենաապահով մասերը դրսից առանձնացված են առնվազն երկու պատով: «Երբեմն մենք ստիպված ենք եղել երեխաներ լույս աշխարհ բերել հրետակոծության ժամանակ»,- ասում է կենտրոնի ղեկավար բժիշկ Իվան Ցիգանոկը: «Ծնունդը գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել»:

Կենտրոնը, որը գտնվում է ճակատային գծից մոտ 40 կմ հեռավորության վրա, ցույց է տալիս այն տառապանքները, որոնք պատերազմը դնում է հղի կանանց ուսերին: Նրանց անհանգստությունն այն մասին, թե որտեղ կարող են ծննդաբերել, վախը, թե արդյոք հիվանդանոցը հարվածի տակ կհայտնվի՝ հանգեցրել են վաղ ծննդաբերության աճի:

Պոկրովսկի բուժկենտրոնը, ըստ շրջանի նահանգապետի, այժմ սպասարկում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնեցկի մարզում մնացած բնակչությանը՝ մոտ 340,000 մարդու:

XS
SM
MD
LG