Սպիտակ տունը հայտարարել է, որ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը նախագահ Զելենսկու իրավասությունն է
ԱՄՆ-ն Ուկրաինային չի ստիպի բանակցել Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման համար, նույնիսկ եթե Բայդենի վարչակազմը դա համարում է ճիշտ քայլ, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Այժմ ժամանակն է շարունակել աջակցել Ուկրաինային, և դա այն է, ինչ մենք անում ենք», - ասել է նա:
Fox News հեռուստաալիքի եթերում Քիրբին ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով լուծում գտնելը միշտ կլինի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու իրավասությունը։
«Նախագահ Զելենսկին ինքը կորոշի, թե ինչպես է լուծվելու հաղթանակի հարցը, երբ և ինչ պայմաններում»,- պարզաբանել է Քիրբին։ «Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ նա հաջողության հասնի մարտի դաշտում՝ բանակցությունների սեղանի շուրջ հաջողության համար։ Բայց նույնիսկ նախագահ Զելենսկին ձեզ կասի, որ այժմ նման քննարկումների ժամանակը չէ»։