Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն Ուկրաինային ևս միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրում անվտանգության ոլորտում


Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի ժողովրդին հավելյալ 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին

Սպիտակ տունը չորեքշաբթի հայտնել է նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու զրույցի մասին։

Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը։

Նախագահ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային և պաշտպանելու նրա ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև նրա տարածքային ամբողջականությունը՝ ի դեմս չհրահրված ռուսական ագրեսիայի։

Բայդենը Զելենսկիին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է ևս 1 միլիարդ դոլարի աջակցություն՝ ներառյալ լրացուցիչ հրետանային և պաշտպանության միջոցներ, հրետանային զինամթերք և առաջադեմ հրթիռային համակարգեր, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։

Սպիտակ տունը հաստատել է Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ամերիկյան օգնության տրամադրումը
please wait

No media source currently available

0:00 0:01:21 0:00

Նրանք նաև քննարկել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ջանքերը՝ ուկրաինական զինված ուժերին հավելյալ միջազգային աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Այսօր ես հայտարարում եմ 225 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին Ուկրաինայի ժողովրդին, ներառյալ անվտանգ խմելու ջրի, առաջին անհրաժեշտության դեղամիջոցների և բժշկական օգնության, սննդի, բնակարանների և կանխիկ միջոցների տրամադրում ընտանիքներին՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Ուկրաինացի ժողովրդի խիզախությունը, տոկունությունն ու վճռականությունը շարունակում են ոգեշնչել ողջ աշխարհին»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ միասին չի նահանջելու ուկրաինացի ժողովրդին ազատության համար պայքարում օգնելու իր հանձնառությունից»:

XS
SM
MD
LG