Մատչելի հղումներ

Զենքի խնդիրը՝ կրկին ամերիկյան քաղաքական պայքարի կենտրոնում


Ամերիկացի օրենսդիրները շարունակում են պայքարել զենքի վերահսկումն ընդլայնելու հարցի շուրջ համաձայնության հասնելու համար այն բանից հետո, երբ անցած ամիս Թեքսաս նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով գրանցվեց 21 զոհ

Թեքսաս նահանգի Յուվալդե քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով սպանվել է 19 երեխա և երկու ուսուցիչ: Ողբերգությունից երկու շաբաթ անց ԱՄՆ օրենսդիրները հանդիպել են զոհերի ծնողների հետ ու լսել նաև ողբերգության վերապրածներին:

«Ես թողեցի իմ աղջկան այդ դպրոցում, և այդ որոշումը հետապնդելու է ինձ ամբողջ կյանքի ընթացքում»,- ասում է Յուվալդեի ողբերգության զոհերից մեկի մայր Քիմբերլի Ռուբիոն:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները այս շաբաթվա սկզբին հավաք կազմակերպեցին հրազենային բռնության զոհերի հուշահամալիրի մոտ՝ նախքան զենքի վերահսկողության մասին օրինագծի ընդունումը փոքր առավելությամբ:

«2019 թվականին Միացյալ Նահանգները 17 անգամ ավելի շատ զոհեր է ունեցել հրազենային զենքից, քան G-7-ի այլ երկրներ։ Այլ երկրներ ընդունում են զենքի անվտանգության մասին խելամիտ օրենքներ և պաշտպանում իրենց երեխաներին: Եվ ոչ մի երկրում չի արձանագրվում այդքան կրակոց դպրոցում»,- ասում է կոնգրեսական Քերոլին Մալոնին։

ԱՄՆ Սենատը կքննարկի զենքի սահմանափակման մասին օրինագիծը
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Սակայն զենք կրելու սահմանադրական իրավունքի կողմնակիցները պնդում են, որ զենքի վերահսկման վերաբերյալ սովորաբար առաջարկվող օրենքները որևէ դրական ազդեցոություն չեն ունենա:

Զենքի վերահսկման խնդիրչը ամերիկյան կարևոր հիմնահարցերից է, ոըը մշտապես բուռն բանավեճերի առարկա է դառնում: Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասն աջակցում է սահմանափակմանն ուղղված քայլերի մեծ մասը: Սակայն հանրապետական օրենսդիրները պնդում են, որ դպրոցների անվտանգության ուժեղացումը և զենքի հետ անվտանգ վարվելու տեղեկության ընդլայնումը կփրկեն ավելի շատ կյանքեր:

«Զենքի օրինապահ սեփականատերերը պետք է կարողանան օրենքի սահմանում ծառայեցնեն այն՝ իրենց ընտանիքներին և համայնքներին բռնությունից պաշտպանելու համար: Մեր Երկրորդ փոփոխությունը կարևոր գործիք է ինքնապաշտպանության մեր անհատական իրավունքնի ապահովման համար», - հայտարարում է հանրապետական կոնգրեսական Ջեյմս Քոմերը:

ԱՄՆ Սենատում դեմոկրատները պետք է կարող լինեն համաձայնության հասնել հանրապետականների հետ, որոնք մեծապես աջակցում են Զենքի ազգային ասոցիացիային և զենքի իրավունքի պաշտպանության այլ խմբերին ընդդեմ առաջարկվող փոփոխությունների:

Սենատում հնարավոր համաձայնությունը կարող է ներառել AR-15 տեսակի գրոհային զենքի ձեռք բերման համար նվազագույն տարիքի բարձրացում 18-ից մինչև 21 տարեկան: Այս զենքն էր կիրառել 18-ամյա մարդասպանը Թեքսաս նահանգի Յուվալդե քաղաքի դպրոցում զանգվածային սպանության ժամանակ:

Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի ձայնի թղթակից Քեթրին Ջիփսոնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG