ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը 60 միլիոն դալար է նախատեսում է Հայաստանին օգնության համար

Ամերիկահայ կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Վաշինգտոնի ՀայԴատի հանձնախմբի հաղորդմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023 թ-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հրապարակած օրինագիծը ներառել է 60 միլիոն դոլարի չափով մարդասիրական օժանդակություն Հայաստանին և 2 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար:

«Զեկույցի տեքստում հայտարարվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 ԱՄՆ դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայությանև այլ նպատակների համար»։

Բացի այդ, «Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար...(և) մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխողմարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարականպայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»:

«Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում հանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին ևավագ անդամ կոնգրեսական Հել Ռոջերսին՝ հայ ժողովրդին օգնելու նպատակով այս չափազանցկարևոր ֆինանսավորումն ընդգրկելու համար: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ իրենց առաջնորդության և Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին ուղղված երկկուսակցական նամակի համար, որտեղ ուրվագծված են քաղաքականության հիմնական խնդիրները»,- հայտարարել է Համագումարի Կոնգրեսի հետ կապերի գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

«Հայ Դատի հանձնախումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել կոնգրեսական Բարբարա Լիին՝ Հայաստանի օժանդակությունը ավելացնելու, Արցախի ականազերծման օգնությունը պահպանելու և, մասնավորապես, 2020 թվականին Արցախի և Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից հետո երկարաժամկետ կարիքների գնահատման կոչ անելու համար»,- ասել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ շեշտելով, որհանձնախումբը պատրաստ է աշխատել հիմնական օրենսդիրների հետ՝ ընդլայնելու Լեռնային Ղարաբաղի համար տրամադրվող օգնությունը՝ «ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում»:

Հատկացումների մասին օրինագիծը ներառում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևիմասին մի հատված, որը վարչակազմը կասեցրել է վերջին օրերին՝ թույլատրելով ռազմական օգնությունը Ադրբեջանին: Ամերիկահայ կառույցները խստորեն քննադատել են վարչակազմի այս քայլը:

Ըստ վերջիններիս՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը և Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը իրենց խիստ մտահոգությունն են հայտնել 907 բանաձևի կասեցման վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ «անիմաստ է ասել, որ ԱՄՆ-ի օգնությունն ու վերապատրաստումը չեն ազդել Հայաստանի հետ իր (Ադրբեջանի) ռազմական հավասարակշռության վրա» և այնուհետև ընդգծել է, որ ինքը «կշարունակի խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում է, որ պետքարտուղարությունը կգործի լիարժեք թափանցիկությամբ և կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած աջակցություն»,- հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից:

Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ Շիֆը ասել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելը «հակասում է մեր երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին» և «կարող է Ալիևի վարչակարգին հնարավորություն տալ՝ շարունակել կամ ավելի ուժեղացնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ»: