23,5 միլիարդ դոլարի ունեցվածք ունեցող ռուսասատանցի օլիգարխ Անդրեյ Մելնիչենկոյի՝ աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկը, կայանված է Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգստում: Այն շարունակում է խուսափել ռուս մնանցած օլիգարխներին պատկանող շքեղնավերի ճակատագրից, որոնք ռուսաստանցի մեծահարուստների նկատմամբ պատժամիջոցների հետևանքով ենթարկվել են կալանքի:
118 մետր երկարությամբ նավի ազատության մեջ մնալը ի ցույց է դնում ԱՄԷ-ի չեզոքությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, քանի որ երկիրը շարունակում է մնալ ռուսական ներդրումների համար կարևոր հանգուցակետ, իսկ նավթով հարուստ նրա կապիտալը Մոսկվային դիտարկում է որպես ՕՊԵԿ-ի կարևոր գործընկեր:
Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում, ԱՄԷ-ն դարձել է ռուսական մեծահարուստների համար կարևոր հանգրվան: Դեպի ԱՄԷ-ն են ձգվում ինչպես իրենց երկրի ապագայից հուսահատված, այնպես էլ արևմտյան պատժամիջոցներով մտահոգված մեծահարուստներ:
Այս օրերին Սաուդյան Արաբիայում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Էր-Ռիադում հանդիպել է Պարսից ծոցի մի շարք երկրների իր գործընկերներին ու առաջնորդներին ՕՊԵԿ+ նավթային խմբի հանդիպման շրջանակներում, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրության իր գործընկեր շեյխ Աբդուլլահ բեն Զայեդին: Ռուսաստանի և ԱՄԷ-ի բարձրաստիճան դիվանագետները ընդգծել են սերտ համագործակցությունը ՕՊԵԿ+ նավթային խմբի շրջանակներում՝ էներգակիրների համաշխարհային գների կայունությունն ապահովելու համար: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը։
Իր հերթին Ֆրանս Փրես գործակալության տվյալներով, չնայած Վաշինգտոնի ճնշումներին, էներգակիրների գների աճի պայմաններում նավթի արդյունահանումն ավելացնելու համար, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրություններն ընդգծել են իրենց հավատարմությունը ՕՊԵԿ+ ձևաչափին՝ այսպիսով ընդգծելով Էր-Ռիադի և Աբու Դաբիի անկախությունը իրենց երկարամյա դաշնակից՝ Միացյալ Նահանգներից: