ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն բացառում, որ Բելառուսը «շուտով» կարող է միանալ ռուսական ռազմական ներխուժմանը Ուկրաինա, CNN-ին ասել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները: Նրանք կարծում են, որ դրա հավանականությունն աճում է։
MSN պորտալը մեջբերում է բելառուսական ընդդիմության աղբյուրների խոսքերն այն մասին, որ Բելառուսի զինված ուժերի հարվածային ստորաբաժանումները, որոնց թիվը մի քանի հազար մարդ է, բերվել են լիարժեք մարտական պատրաստության։ Բելառուսական բանակի կողմից ուկրաինական սահմանը հատելը կնշանակի եվրոպական այլ երկրի պատերազմի մեջ ներքաշումը։
Այսօր բելառուսական վերնախավից շատերի, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, գործում են ԵՄ և ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Արևմտյան տերությունները նաև անհանգստացած են, որ անցյալ ամիս Բելառուսի իշխանությունները փոխել են երկրի սահմանադրությունը՝ օրինականացնելով Բելառուսի տարածքում ռուսական զորքերի և միջուկային զենքի տեղակայումը:
Ըստ տեղեկությունների՝ ոչ մի ապացույց չկա, որ բելառուս զինվորականները կռվում են Ուկրաինայում։
«Խնդիրն այն չէ, թե ինչ է ուզում Լուկաշենկոն, այլ այն, թե արդյոք Պուտինը ցանկանում է, որ տարածաշրջանում հայտնվի մեկ այլ անկայուն երկիր, քան որ պատերազմին մասնակցությունը, անշուշտ, անկայունություն կստեղծի Բելառուսում»,- պարզաբանել է ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ոչ մի նշան չկա, որ Բելառուսը պատրաստվում է ուղղակի ներխուժել Ուկրաինա:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության նյութի հիման վրա