Փաստաթուղթը նախատեսում է նաեւ ռուսական նավթի ներկրման արգելք
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ հայտարարել են, որ ավարտել են աշխատանքը Ռուսաստանի և Բելառուսի հետ «մշտական նորմալ առևտրային հարաբերությունները» խզելու օրինագծի վրա, որոնք նախատեսում են նվազագույն առևտրային մաքսատուրքեր:
Փաստաթուղթը նախատեսում է նաև ռուսական նավթի ներմուծման արգելք՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական ներխուժման։
«Մինչ Ռուսաստանը շարունակում է իր անհիմն հարձակումը ուկրաինացիների վրա, մենք պայմանավորվել ենք օրենսդրական նախաձեռնության շուրջ, որը կհանգեցնի Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի և Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունների կասեցմանը», - ասվում է օրենսդիրների հայտարարության մեջ:
Օրինագիծն աջակցում են Կոնգրեսի առաջնորդները ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցություններից: Առաջիկայում այն կարող է դրվել քվեարկության։
ԱՄՆ-ի նախագահ Բայդենը երեքշաբթի հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի պատճառով ԱՄՆ-ն արգելում է ռուսական նավթի և գազի ներկրումը: Երկրում սպառվող նավթի մոտ 7 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։
Ռուսաստանի և Բելառուսի հետ «բնականոն առևտրային հարաբերությունների» կարգավիճակի վերացումը, ըստ տնտեսագետների, կհանգեցնի ռուսական և բելառուսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի 30 տոկոսանոց աճի։ Այժմ դրանք կազմում են երեք տոկոս։
Նման միջոցները պատասխան են Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Նրանց նպատակն է Ռուսաստանին զրկել ֆինանսական միջոցներից, որոնք անհրաժեշտ են նաև Ուկրաինայում ռազմական արշավ իրականացնելու համար։