ԱՄՆ պետքարտուղարությունը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի մտադրությանը: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը ընդգծել է, որ զենքի սպառնալիքի ներքո դիվանագիտությունը չի կարող լինել իրական:
«Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք, ինչպես մեր ուկրաինացի գործընկերները, ինչպես մեր եվրոպացի դաշնակիցները, զբաղվել իրական առարկայական դիվանագիտությամբ, որպեսզի տեսնենք, թե ինչպես է հնարավոր դուրս գալ այս անտեղի, դաժան հակամարտությունից»,- ասել է Փրայսը։