Մամլո խոսնակ Փսակին ասել է, որ Պեկինը կատարել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցների մի մասը
Սպիտակ տունը կոչ է արել Չինաստանին դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
Չինաստանն իրականացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ ներխուժման հետ կապված որոշ պատժամիջոցներ և վերջերս հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի ինքնիշխանության, MSNBC-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին։
Այնուամենայնիվ, նա ազդարարեց, որ Պեկինը պետք է ավելին անի:
«Այժմ կողքի անցնելու ժամանակը չէ։ Այժմ ժամանակն է բարձրացնել ձեր ձայնը և դատապարտել նախագահ Պուտինի և Ռուսաստանի գործողությունները՝ ինքնիշխան երկիր ներխուժելու համար», - ասել է Փսակին:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին շրջանում չի խոսել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն չի բացառել նման խոսակցություն ապագայում։
«Բայց Չինաստանի ղեկավարությունը նույնպես պետք է կարևոր քայլ կատարի՝ գնահատելու համար, թե որտեղ նրանք կլինեն, երբ գրվեն պատմության գրքերը», - ասել է Փսակին:
Օրերս Բայդենը քողարկված քննադատություն արեց Չինաստանի հասցեին, երբ Պեկինը հրաժարվեց Մոսկվայի գործողությունները ներխուժում որակելուց և բոլոր կողմերին զսպվածության կոչ արեց։
«Պուտինը կդառնա միջազգային ասպարեզում վտարանդի: Ցանկացած երկիր, որը հավանություն կտա մերկապարանոց ագրեսիային Ուկրաինայի դեմ, նույնպես արված կստանա իր վարկանիշին»,- ասել է Բայդենը՝ ուղղակիորեն չնշելով Չինաստանը։
Չինաստանը Ռուսաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով։ 2020 թվականին Չինաստանը գնել է ռուսական արտահանվող նավթի մեկ երրորդը, իսկ այստեղից Ռուսաստան արհանել արտադրված ապրանքների լայն տեսականի՝ բջջային հեռախոսներից և համակարգիչներից մինչև խաղալիքներ և հագուստ:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան և ԵՄ-ը նոր պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ՝ ի հավելում ավելի վաղ ձեռնարկված միջոցների, այդ թվում՝ Գերմանիայի որոշմանը՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտեֆիկացումը դադարեցնելու մասին: