Իսկ Կիևը ռուս և բելառուս զինվորականներին կոչ է արել չկատարել հանցավոր հրամանները
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսից 6,4 միլիարդ դոլարի տնտեսական և ռազմական օգնություն կխնդրի Ուկրաինայի համար, որը դիմակայում է ռուսական ներխուժմանը:
Այս մասին կիրակի օրը հայտարարել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
Նախաձռնությունը կներառվի ծախսերի օրինագծում, որը ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կներկայացվի ԱՄՆ Սենատ, ասել է Շումերը:
Իսկ այդ ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կոչ է արել ռուս և բելառուս զինվորներին և սպաներին չենթարկվել «հանցավոր» հրամաններին և վայր դնել զենքերը։
Մինչդեռ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդականը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում Բելառուսի տարածքից արձագվել է «Իսկանդեր» տեսակի հրթիռներ։
Հաղորդագրությունը հայտնվել է ուկրաինա-բելառուսական սահմանին Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև սպասվող բանակցությունների պայմաններում։