Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները կհանդիպեն Բելառուսի սահմանին

Ուկրաինացի և ռուս պաշտոնյաները բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանին, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը հենվելով նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի գրասենյակի տարածած տեղեկատվության վրա:

Սա առաջին բանակցություններն են Ռուսաստանի կողմից սանձազերծած լայնածավալ հարձաումից հետո: Դրանք կանցկացվեն առանց նախապայմանների և արդյունք են Զելենսկիի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցի։

«Մենք պայմանավորվեցինք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ», - ասված է հայտարարության տեքստում։