Ռուսասատնը ապատեղեկատվական քարոզարշավ է իրականացնում Ուկրաինայի դեմ. աղբյուր

Ուկրաինացի զինվորականները Կիևի շուրջ պաշտպանական դիրքերում, 25 փետրվարի, 2022թ.

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ ռուսական կողմը ապատեղեկատվական քարոզարշավի միջոցով ձգտում է թուլացնել ուկրաինական կողմի պաշտպանողականությունը: Ամերիկայի ձայնի՝ ԱՄՆ պաշտոնական շրջանակներից ստացած մեկնաբանության մեջ ասված է.

«Մենք ողջունում ենք ուկրաինացի ժողովրդին՝ ուժ և վճռականություն ցուցաբերելու համար՝ ի պատասխան զգալի չափով ավելի մեծ զինուժի կողմից անհիմն հարձակման: Մենք տեսել ենք, որ ուկրաինացի զինվորներն անհավատալի խիզախություն են ցուցաբերում մարտի դաշտում առաջին օրերին՝ խոցելով ռուսական ինքնաթիռները, տանկերը և պահպանելով իրենց դիրքերիը ծանր հարձակումների ընթացքում: Այնուամենայնիվ, մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանը ծրագրում է հուսահատության զգացմունք սերմացնել նրանց շրջանում և ապատեղեկատվության միջոցով դրդել հանձնվել: Մեր տեղեկությությամբ Ռուսաստանը ապատեղեկատվական քարոզարշավ է իրականացնում՝ հրապարակելով կեղծ տեղեկություններ ուկրաինական զորքերի համատարած հանձնվելու մասին: Մեր տեղեկությունները նաև ցույց է տալիս, որ Ռուսաստանը ծրագրում է սպառնալ վերացնել ուկրաինացի զինվորների ընտանիքի անդամներին, եթե նրանք չհանձնվեն»։