ԱՄՆ պետքարտուղարություն. Նախագահ Պուտինի գործողությունները վկայում են, որ Ռուսաստանը ձգտում է պատերազմի

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչմանը՝ նշելով.

«Նախագահ Պուտինի այսօրվա գործողությունները մեծ լարվածություն են առաջացրել և ևս մեկ անգամ վկայում են, որ Ռուսաստանը պատերազմի է ձգտում, այլ ոչ թե դիվանագիտության: Առաջիկա ժամերին մենք կշարունակենք խորհրդակցել մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ առաջ շարժվելու ուղիների կապակցությամբ: Ինչպես արդեն ասել ենքա, մենք հանձնառու ենք դիվանագիտական կարգավորմանը, որը հնարավորություն կտա խուսափել դաժան և ծախսատար հակամարտությունից, սակայն դիվանագիտությունը չի կարող հաջողության հասնել, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր ուղեգիծը»: