Մատչելի հղումներ

Բոներ. «Ռուս-վրացական սահմանային վեճը պետք է լուծվի՝ ԱՀԿ ընդունվելու Ռուսաստանի դիմումը քննարկելուց առաջ»


Բոներ. «Ռուս-վրացական սահմանային վեճը պետք է լուծվի՝ ԱՀԿ ընդունվելու Ռուսաստանի դիմումը քննարկելուց առաջ»
Բոներ. «Ռուս-վրացական սահմանային վեճը պետք է լուծվի՝ ԱՀԿ ընդունվելու Ռուսաստանի դիմումը քննարկելուց առաջ»

«Ռուսաստանը պետք է կարգավորի Վրաստանի հետ իր սահմանային վեճը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն ընդունվելու մասին այս պետության դիմումը ԱՄՆ-ի Կոնգրեսում կողմից քննարկելուց առաջ»:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները՝ ելույթ ունենալով «Հերիթիջ» հիմնադրամում:

ԱՀԿ-ի կանոնների համաձայն, կազմակերպության անդամ ցանկացած պետություն կարող է արգելափակել նոր անդամի մուտքն այս կազմակերպություն: Միացյալ Նահանգները սատարել է Ռուսաստանի մուտքը ԱՀԿ, սակայն այս կազմակերպությանը միանալու համար ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է հավանության արժանացնի առևտրային նոր հարաբերությունները:

Հանրապետական Բոների համաձայն, հնչում են «տագնապալի ահազանգեր» այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի հետ 2008 թվականին տեղի ունեցած հակամարտությունից հետո ձևավորված Վրաստանի սահմանները:

Այս հակամարտության արդյունքում Վրաստանը կորցրել է վերահսկողությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ, որոնք մնացել են Ռուսաստանի ազդեցության ներքո:

Ռուսաստանը մեկնարկել է 153 անդամ պետություն ունեցող ԱՀԿ ընդունվելու մասին բանակցությունները 18 տարի առաջ, և Ռուսաստանի պաշտոնատար անձինք հույս են հայտնել, որ երկիրը կդառնա այս կազմակերպության անդամ մինչև այս տարվա վերջ:

Վրաստանը սակայն դեմ է հանդես գալիս ԱՀԿ-ում Ռուսաստանի անդամակցության:

XS
SM
MD
LG